486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱԶԲ-ն հայտարարում է 1 միլիոն դոլարի դրամաշնորհի հատկացման մասին՝ Հայաստանի և Վրաստանի միջև ավտոճանապարհային միջանցքի կառուցման տեխնիկական ուսումնասիրությունների համար
11:20
17 Փետրվարի 2009

Հայաստանի և Վրաստանի միջև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման նպատակով տեխնիկական ուսումնասիրությունների անցկացումը ընդգրկված է Ասիական զարգացման բանկի 2009 թվականի ծրագրերում, և այդ նպատակի իրականացման համար բանկի կողմից արդեն հայտարարվել է 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրման մասին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, այս մասին երկուշաբթի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ասիական զարգացման բանկի` կենտրոնական և արևմտյան դեպարտամենտի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգը։

Վանգը տեղեկացրել է, որ ներկայումս ամփոփվում են ծրագրի խորհրդատուի ընտրության համար հայտարարված մրցույթի արդյունքները, ով աշխատանքները կսկսի ապրիլի երկրորդ կեսից։

Ինչ վերաբերում է միջանցքի շինարարության ֆինանսավորմանը, ապա բանկի ներկայացուցիչն առաջարկել է այն իրականացնել բազմափուլային տարբերակով:

 

ՀՀ տրանսպորի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն իր հերթին ընդգծել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման կարևորությունը՝ փաստելով որ այն կկապի ոչ միայն Հայաստանը Վրաստանին, այլև կապահովվի տարանցիկ բեռնափոխադրումներ:

 

Սարգսյանն անդրադարձել է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հնարավորություններին` նշելով, որ այս ծրագրով հետաքրքված է նաև Ասիական զարգացման բանկը:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։