484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԿԽՄԿ-ն ստորագրել են միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2009թ.-ի համագործակցության ծրագիր
11:01
17 Փետրվարի 2009

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսը երկուշաբթի Երևանում ստորագրել են միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ոլորտում 2009թ.-ի համագործակցության ծրագիր:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, համաձայնագիրը նախատեսում է հետագա համատեղ աշխատանքների իրականացում, մասնավորապես, ՀՀ ԶՈՒ սպաների համար պաշտպանության նախարարությունում ՄՄԻ դասընթացների անցկացում։

Սպաները նաև կմասնակցեն ՌԴ Սոլնեչնոգորսկի Համազորային ռազմական ակադեմիայում ՄՄԻ-ի «Սենեժե» 57-րդ, 59-րդ և 60-րդ դասընթացներին, իսկ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմը ՌԴ Ռյազան քաղաքում կմասնակցի «Գեներալ Սկոբելև - 10» ՄՄԻ-ի մրցույթին։

Ծրագրվում է նաև, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի մեկ ներկայացուցիչ Փարիզում կմասնակցի Զինված ընդհարումների իրավունքին նվիրված «SWIRMO» միջազգային դասընթացին։ Կկազմակերպվեն նաև հանդիպումներ ՀՀ ՊՆ ՄՄԻ իմպլեմենտացիայի աշխատանքային խմբի (ԻԱԽ) հետ, կպատրաստվեն և կհրապարակվեն ՄՄԻ-ի վերաբերյալ ուսումնական նյութեր, կանցկացվի ՄՄԻ աշխատանքային սեմինար, ինչպես նաև տեղեկատվական պարապմունքներ (դասընթացներ)` խաղաղապահների համար:

Օհանյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության առաքելությունը` համագործակցությունը համարելով քաղաքակրթական բարձրագույն արժեքների պահպանմանն ուղղված կարևոր և անհրաժեշտ գործունեություն։

Նախարարը տարին հատկանշական է համարել նաև «ԿԽՄԿ և ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի միջև` Արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մինչմահու տվյալների հավաքագրման և կենտրոնացված վարման մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առումով։ Համաձայնագիրը կկանոնակարգի համագործակցությունն այդ ոլորտում՝ հնարավորություն ընձեռելով համակարգված լուծումներ գտնել այդ ցավոտ խնդիրների համար:

 

Օհանյանն անդրադարձել է նաև ԿԽՄԿ - ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով համագործակցությանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի իր դրսևորումներին` մնալով այն արժեքների կողմնակիցը, որոնք դրված են ԿԽՄԿ գործունեության հիմքում:

 

Նախարարը նաև հույս է հայտնել, որ հետագայում ևս համատեղ աշխատանքը կլինի ի շահ ընդհանուր գործի` ծառայելով նոր ձեռնարկումներին և ձեռքբերումներին:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: