484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բացվել է Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամ
10:30
17 Փետրվարի 2009

Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի Երևանում։

Հիմնադրամի նպատակը ուռուցքային հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումն է։ «Հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղի դեպ պայքարի գործում հասարակական կազմակերպություններին ներգրավելու համար։ Աշխարհում ոչ մի տեղ այդ առաքելությունը միայն բժիշկների ուսերին չէ», - բացման արարողության ժամանակ ասել է հիմնադրամի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Մուրադյանը նաև հայտարարել է, որ հիմնադրամը բացի հիվանդների բուժման համար միջոցների հավաքագրումից, կզբաղվի նաև վաղ ախտորոշմամբ և ուռուցքաբանական հիվանդությունների մասին բնակչության իրազեկության բարձրացմամբ, ինչպես նաև դրանց կանխարգելմամբ։ Նա նաև ավելացրել է, որ հիմնադրամի բացումը վկայում է այն մասին, որ Հայաստանում հաղթահարվել է անտարբերության ճգնաժամը։

Հիմնադրամի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և երկրորդ նախագահի կինը՝ Բելլա Քոչարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, ձեռներեցներ և հայկական էստրադայի աստղեր։

Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարեգործական աճուրդ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամ։ Աճուրդին ներկայացված էին Գեղագիտության ազգային կենտրոնի սաների նկարները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։