484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը չի կարող հասնել նախորդ տարվա իր հանրահավաքների ակտիվությանը. քաղաքագետ
19:00
16 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունն առաջիկա հանրահավաքում չի կարող հասնել այն ակտիվությանը, որն ուներ 2008 թվականի մարտի 1-ին, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Չեմ կարծում, թե ընդդիմությունը նման ռեսուրսներ ունի։ Ինձ չի թվում, որ նրանք կարող են հասնել այն ակտիվությանը, որ ունեին 2008թ.-ի փետրվարի 19-ից մինչև մարտի 1-ը։ Ընդդիմության այդ ռեսուրսները վերջին տարում նվազել են, ոչ թե ավելացել»,- ասաց նա մամուլի ասուլիսում երկուշաբթի։
 
Հայկական ընդդիմությունն արդեն հայտարարել է մարտի 1-ին՝ ողբերգական դեպքերի տարելիցին,  հանրահավաք անցկացնելու իր մտադրության մասին։

Փորձագետի կարծիքով, մարտի 1-ից անցած ժամանակի ընթացքում իրավիճակը Հայաստանում հանդարտվել է և մտել «կայուն անկայունության» հունի մեջ։ Իսկանդրայանը նշեց, որ մարտի 1-ին ընդդիմությունը խոշոր հանրահավաք կանցկացնի։ Որքանով կհաջողվի հետագայում ամրապնդել առճակատումը իշխանության և ընդդիմության միջև, կախված է ընդդիմության կամքից։

Միաժամանակ Ինստիտուտի տնօրենն ընդգծեց, որ ընդդիմություն ասելիս հասկանում է «մարդկանց և կառույցների, որոնք պաշտպանում են նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին»։

Իսկանդարյանն ասաց, որ հայկական ընդդիմությունը երբեք միասնական չի եղել՝ 2008թ. նախագահական ընտրություններից ու մարտի 1-ից ոչ առաջ, ոչ էլ՝ հետո։ Ըստ նրա, ընդդիմության շարքերում գոյություն ունեն շատ կամ քիչ ծայրահեղական տեսակետներ, այնպես, ինչպես իշխանության շարքերում կան տարբեր կառույցներ և հատվածներ։

«Կոնֆլիկտի կառուցվածքը շատ պարզ է՝ ընդդիմությունը չի կարող գնալ բանակցությունների և ստանալ իշխանության սեգմենտը, քանի որ այն փաստորեն չի ճանաչում որևէ իշխանական կառույցի՝ նախագահի, խորհրդարանի և սահմանադրության լեգիտիմությունը։ Փաստորեն, ընդդիմությունը չի ընդունում իշխանության ողջ համակարգը»,- նշեց Իսկանդարյանը։

Ինչպես գտնում է քաղաքագետը, չճանաչելով իշխանական համակարգի լեգիտիմությունը՝ ընդդիմությունը իրեն չի թողել որևէ զիջման գնալու հնարավորություն։ Կովկասի ինստիտուտի տնօրենն ավելացրեց, որ չի բացառում, որ բավարար ներուժի առկայության դեպքում ընդդիմությունը կարող էր հասնել նոր ընտրությունների անցկացմանը։

«Բայց եթե նոր ընտրություններ լինեն, ապա դրանցից հետո կլինի նույնը, ինչ փետրվարի 19-ին, որովհետև ըստ քաղաքական ավանդույթի՝ պարտված կողմը միշտ իրեն հաղթող է հայտարարում։ Բայց այդ ուժերն ընդդիմությունը չունի»,- նկատեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: