482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական կայունության պլատֆորմը Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը փոխելու փորձ էր. հայ քաղաքագետ
17:19
16 Փետրվարի 2009

Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմը թուրքական կողմի փորձն էր՝ փոխելու իր  քաղաքականությունը տարածաշրջանում, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Թուրքիայի առաջարկած պլատֆորմը ոչ թե ծրագիր է, այլ գործիք։ Չափազանց կարևոր է պլատֆորմի ձևաչափը, որտեղ Թուրքիայի առաջարկով պետք է ընդգրկվեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։

Իսկանդարյանի կարծիքով, Թուրքիայի կողմից առաջարկված պլատֆորմի ձևաչափը կարևոր է, քանի որ «Հարավային Կովկասի հետ նոր հարաբերություններ կառուցելու» ձևաչափ է։ Ինչպես նշեց քաղաքագետը, Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստատիկ էր, անփոփոխ ու բավականին կոշտ 15 տարիների ընթացքում։

«Թուրքիայի քաղաքականությունը միտված էր նրան, որ «ադրբեջանցիները մեր էթնիկ եղբայրներն են, և մենք աջակցելու ենք նրանց, Վրաստանի հետ մենք սահմանակից ենք և զարգացնելու ենք նրա հետ առևտուրը, իսկ հայերը վատն են, պահանջում են ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, և մենք նրանց կմեկուսանցենք»»,- ասաց Իսկանդարյանը։

Նա ավելացրեց, որ Թուրքիայի այս դիրքորոշումը ոչ թե քաղաքականություն էր, այլ ստատիկա։ Արդյունքում, Իսկանդարյանի կարծիքով, թուրքերը սկսեցին գիտակցել, որ իրենց քաղաքականությունը չի աշխատում և տանուլ է տալիս շատ ասպեկտներում։

Քաղաքականության վերանայումն, ինչպես ավելացրեց Իսկանդարյանը, հանգեցրեց նրան, որ Թուրքիայի քաղաքականությունը սկսեց որոշ դինամիկա ձեռք բերել և սկսեց փոխվել։  

«Համապատասխանաբար, պլատֆորմն այս առումով խաղում է տարածաշրջանում Թուրքիայի նոր դերի ստեղծման գործիքի դեր»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: