487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ազգային ինքնության օրվա տոնակատարության ամսաթվի քննարկումը պետք չէ տեղափոխել կրոնական հարթություն. պատգամավոր
16:25
16 Փետրվարի 2009
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային ինքնության օրվա տոնակատարության ամսաթվի քննարկումը պետք չէ տեղափոխել կրոնական հարթություն, կարծում է օրինագծի հեղինակներից մեկը՝ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները փետրվարի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեցին «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումները, որոնք ենթադրում են նոր տոնի՝ Ազգային ինքնության օրվա հաստատումը։Առաջարկվում է տոնը նշել օգոստոսի 11-ին։

Նրա խոսքերով, այդ օրը օգոստոսի 11-ին նշելը հեթանոսական ավանդույթների վերածնունդ չէ։ «Եթե տոնը տեղափոխենք այլ օր, ապա կարող ենք աղավաղել այդ օրվա ճշմարիտ իմաստը»,- ընդգծեց նա։

Մինասյանն ավելացրեց նաև, որ առայժմ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Ազգային ինքնության օրն օգոստոսի 11-ին նշելու վերաբերյալ որևէ առարկություն չի  ստացվել։

Ըստ ավանդության, 4500 տարի առաջ հայ ժողովրդի նահապետ Հայկը հաղթել է Բելին ու դարձել հայկական անկախ պետականության հիմնադիրը։ Այդ օրը՝ օգոստոսի 11-ը, հայկական ավանդական օրացույցով դարձավ նոր տարվա սկիզբը:

Իր կողմից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Արտակ Մովսիսյանն օգոստոսի 11-ը հատուկ օր անվանեց հայ ժովողրդի պատմության մեջ։

«Հայ Առաքելական Եկեղեցին առայսօր մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ը համարում է հայկական օրացույցի սկիզբը»,- նշեց Մովսիսյանը։

«Ազգային ինքնության օրը տոնելը մեծ նշանակություն կունենա ողջ հայության համար՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայկ Նահապետը հայ ազգային միաբանության գլխավոր և անփոփոխ խորհրդանիշն է»,- հավելեց նա։

«Սերունդ» հասարակական միավորման ներկայացուցիչ, պատմաբան Հայկ Չոբանյանը նշեց, որ ազգային ինքնության հարցն առավել արդիական է գլոբալիզացիայի ժամանակներում։

Ըստ նրա, այդ տոնը կօգնի ողջ աշխարհում սփռված հայ ժողովրդին հիշել իր ազգային ընդհանրությունը՝ մոռանալով կրոնական և քաղաքական հակասությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։