484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ինգա և Անուշ Արշակյանները բոլոր ուժերը կներդնեն «Եվրատեսիլ-2009»-ին հաղթելու համար
12:19
16 Փետրվարի 2009

«Եվրատեսիլ-2009» մրցույթի հայկական ընտրական փուլի հաղթողներ Ինգա և Անուշ Արշակյանները հայտարարել են, որ բոլոր ուժերը կներդնեն Մոսկվայում հաղթելու համար։ «Մրցույթին հաջողության հասնելը միայն արտիստներից չէ կախված, սակայն մենք մեր կողմից բոլոր ուժերը կներդնենք «Եվրատեսիլ-2009» մրցույթին հաղթելու համար», - ընտրական փուլում հաղթանակ տանելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անուշ Արշակյանը։

Նա նաև ավելացրել է, որ ընտրական փուլում հաղթելուց անմիջապես հետո քույրերը կսկսեն պատրաստվել մայիսին Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ-2009»-ի եզրափակչին։

Արշակյան քույրերը, որոնց ստեղծագործություններում գերակայում են ազգագրական երանգները, դարձան շաբաթ օրը ուշ երեկոյան ավարտված ընտրական փուլի հաղթողները։ Նրանց հաղթանակ բերեց փոփ-ֆոլք ոճի «Ջան-ջան» երգը, որի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, իսկ խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը (տեքստի հայկական մասը) և Վարդան Զադոյանը (անգլերեն մասը), իսկ գործիքավորման հեղինակն է Արա (Մուրզիկ) Թորոսյանը։

Արշակյան քույրերի պրոդյուսեր Արթուր Ասատրյանի խոսքերով, մրցույթին ձեռք բերված հաջողությունը հնարավոր դարձավ միայն ողջ թիմի լավ և ներդաշնակ աշխատանքի շնորհիվ։ Նրա խոսքերով, այս ամենի մեջ մեծ դեր ունի «Շարմ» հոլդինգը, որի հետ քույրերը եռամյա պայմանագիր են կնքել։

Ասատրյանը նաև ավելացրել է, որ Մոսկվայում կներկայացվի այլ շոու, որն ամբողջովին կտարբերվի նրանից, որ տեսավ հայ հեռուստադիտողն ընտրական փուլի ժամանակ։

Հայաստանը Եվրատեսիլ-2009-ին ներկայացնելու համար պայքարում էր 21 կատարող Հայաստանից, Ռուսաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ու Իրանից: Նրանց թվում էին ինչպես հայտնի կատարողներ Տիգրան Պետրոսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Մհերը, այնպես էլ՝ սկսնակ երգիչներ:  Նրանք ներկայացնում են երաժշտության տարբեր ժանրեր՝ փոփ, հիփ-հոփ, R&B, ֆոլկ:

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է երգիչ Մհերը, իսկ երրորդը՝ «Դորիանս» ռոք-խումբը։ Անհրաժեշտ է նշել, որ առաջին հնգյակում ներկայացված էին երկու ռոք-խմբեր, ինչը վկայում է Հայաստանում ռոքի ճանաչվածության աճի մասին։

Եվրատեսիլի 54-րդ մրցույթը կանցկացվի 2009թ. Մոսկվայում: Հայաստանն այս մրցույթին կմասնակցի չորրորդ անգամ: Հայ երգչուհի Սիրուշոն 2008թ.-ի Եվրատեսիլին զբաղեցրեց չորրորդ տեղը:

Նա առաջ անցավ իր երկիրը ներկայացնող նախորդ երկու կատարողներից. Անդրեն (2006) ու Հայկոն (2007) զբաղեցրել էին ութերորդ տեղը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: