483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ զինվորները պատվով են կատարել իրենց զինվորական պարտքը Աֆղանստանում. ՀՀ պաշտպանության նախարար
10:58
16 Փետրվարի 2009

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ աֆղանական պատերազմում (1979-1989 թթ.) մասնակցած հայ զինվորները պատվով են կատարել իրենց զինվորական պարտքը։

«Այսօր լրանում է Աֆղանստանից Խորհրդային Միության զորքերի դուրսբերման 20-ամյակը։ Գրեթե տասնամյակ տևած պատերազմում ԽՍՀՄ այլ ժողովուրդների թվում մասնակցել են նաև հայ ժողովրդի զավակները, ովքեր պատվով են կատարել իրենց զինվորական պարտքը, նրանցից շատերը պատերազմից վերադարձել են ռազմական մեդալներով և շքանշաններով, ցավոք, պատերազմին մասնակցած շուրջ 100 հայ զոհվել է», - կիրակի Երևանում Աֆղանստանից Խորհրդային Միության զորքերի դուրսբերման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Օհանյանը։

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերով, իրենց առաքելությունն Աֆղանստանում իրականացրել են նաև քաղաքացիական մասնագիտություների ներկայացուցիչները։

«Սակայն որտեղ էլ աշխատել կամ ծառայել են մեր հայրենակիցները, նրանք միշտ տարբերվել են մեր ազգին բնորոշ մարդկային արժանիքներով՝ խիզախությամբ, բարեխղճությամբ, նվիրվածությամբ, կարիքավորներին օգնելու պատրաստակամությամբ»։

«Պետությունն ու հասարակությունը պատշաճ կերպով են գնահատում աֆղանական պատերազմի վետերանների կատարած ներդրումը, և պատահական չէ, որ այս օրերին մենք պետական մակարդակով ենք նշում Խորհրդային Միության զորքերի դուրսբերման 20-ամյակը։ Բազմաթիվ միջոցառումները հարգանքի տուրք են այդ պատերազմի վետերաններին, ռազմաճակատում զոհվածների հիշատակին», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա նշել է, որ Խորհրդային Միության տարիներին հայ ռազմիկների սերունդները երկու պատերազի են մասնակցել՝ Հայրենական Մեծ Պատերազմին և աֆղանական պատերազմին, և «երկու դեպքերում էլ հայ ժողովրդի որդիները հավատարիմ են մնացել իրենց նախնիների ռազմական պատգամին»։

«Աֆղանական պատերազմին մասնակցած հայ ժողովրդի որդիների մարտական և հայրենասիրական ոգին, նրանց մարտական փորձն ու ռազմական հմտությունները նորովի բացահայտվեցին մեր ազատագրական պայքարի ժամանակ», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նրա խոսքերով, աֆղան-մարտիկները՝ զենքը ձեռքներին, ոտնձգություններից պաշտպանել են Հայաստանի սահմանները, մասնակցել են Արցախի հայերի արդար պայքարին։

«Աֆղանական պատերազմի դժվար պայմաններում ձեռք բերված նրանց ռազմական փորձը, մարտական հմտություններն ու արիությունն անփոխարինելի էին Արցախի պաշտպանական և ազատագրական մարտերում», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա հիշեցրել է, որ արցախյան ազատագրական պայքարի ամենաբարդ շրջանում ձևավորվել է «Աֆղանցիներ» ջոկատը, բացի այդ աֆղանական պատերազմի շատ մասնակիցներ այլ ջոկատների կազմում կռվել են Ղարաբաղի ամենաբարդ և թեժ կետերում՝ ցուցաբերելով խիզախության և անձնազոհության օրինակներ։

«Նրանցից շատերն արյան և իրենց կյանքի գնով հաստատեցին Հայրենիքին ընդմիշտ անձնվեր մնալու իրավունքը», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նրա խոսքերով, այսօր երկու պատերազմների բազմաթիվ մասնակիցներ շարունակում են աշխատել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում՝ իրենց փորձն ու գիտելիքները ներդնելով հայկական պետության և բանակի կառավարման գործում։

«Ուրախալի է, որ հայ մարտիկների նոր սերունդը շարունակում է պատվով կրել Հայրենիքի զինվորի կոչումը, գրում է մեր նոր պատմությունը, ամուր պահպանում երկրի սահմանները», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Միջոցառման ընթացքում աֆղանական պատերազմի մի շարք վետերաններ արժանացան պետական և գերատեսչական մրցանակների։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։