487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն առաջարկել է տարածքային կառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ ներդնել
10:26
16 Փետրվարի 2009

հանձնարարել է աշխատանքներ տանել տարածքային կառավարման մարմինների ու դրանց ղեկավարների աշխատանքի արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ ներդնելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանձնարարականը տրվել է ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի մարզերի նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ու իրականացված ծրագրերի ամփոփմանը, առկա խնդիրների վերհանմանը և առաջիկա ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքների համակարգմանն ու դրանց արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերի քննարկմանը։

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, քաղաքաշինության նախարարներ Արա Վարդանյանը, ինչպես նաև Հայաստանի մարզպետները:

Նախագահը մի շարք դիտարկումներ է կատարել՝ կառավարության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով նախանշված աշխատանքները պատշաճ ժամկետում կատարելու վրա։

Նախագահն անթույլատրելի է համարել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզկենտրոններում ու հանրապետության այլ համայնքներում ձնահեռացման աշխատանքների հետ կապված արձանագրված հապաղումներն ու դանդաղկոտությունը։

«Պետական կառավարման որոշ օղակներում մի գործելաոճ կա, որն ինձ բնավ դուր չի գալիս, և մենք պետք է այս գործելաոճին մեկընդմիշտ վերջ տանք: Դա այն է, երբ մենք խնդիրներին անդրադառնում ենք դրանց ի հայտ գալուց հետո՝ դեպքերի հետևից ենք գնում», - նշել է ՀՀ նախագահը։

Որպես օրինակ Սարգսյանը նաև նշել է վերջերս որոշ դպրոցներում աշխատավարձերի արձանագրված ուշացումները։

ՀՀ նախագահն անթույլատրելի և տարօրինակ է համարել, որ չնայած պետական բյուջեից նախանշված ժամկետում աշխատավարձային բոլոր վճարումների կատարված լինելուն, առանձին կրթօջախների ղեկավարների ու միջին օղակի պաշտոնյաների կողմից իրենց վերապահված պարտականությունները` համապատասխան պայմանագրերի ստորագրումը և թղթաբանության հետ կապված աշխատանքները պատշաճ ժամանակին չկատարելու պատճառով, առանձին կոլեկտիվներ իրենց աշխատավարձը ստացել են ուշացումով։ Նախագահը հանձնարարել է բացառել նման երևույթները:

Սերժ Սարգսյանը մարզպետներին հանձնարարել է լինել ակտիվ և կամուրջի դեր ստանձնել Կառավարության կողմից ֆինանսավորվող փոքր և միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերի ու մյուս կողմից՝ տեղական գործարար նախաձեռնությունների և ծրագրերի միջև՝ նոր աշխատատեղերի ստեղծումը դիտարկելով որպես գերակա նպատակ:

Հանրապետության նախագահը, անդրադառնալով Շիրակի և Լոռու մարզերում այս տարի նախատեսված շինարարական մեծածավալ աշխատանքներին, հանձնարարել է ուսումնասիրել տվյալ մարզերում առկա աշխատուժի հնարավորությունների համապատասխանությունը նախատեսված շինարարարական աշխատանքների ծավալներին և անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավել նաև այլ մարզերի քաղաքացիներին:

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ «Մենք այս տարի պարտավոր ենք տասնապատկել ուշադրությունը գյուղի, մեր գյուղացիների, արտադրանք և հումք ստեղծողների նկատմամբ: Այս պարագայում և իմ, և կառավարության ուշադրությունը շատ մեծ է լինելու և պետք է կարողանանք, ինչո՞ւ չէ, նաև այս աշխատանքով, մեղմել տնտեսական ճգնաժամի հետևանքները մեր տնտեսության վրա», - ասել է ՀՀ նախագահը:

 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախագահին զեկուցվել են գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի, մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման, տեղական գործարար նախաձեռնությունների խթանման և օժանդակության, համայնքների կողմից եկամուտների հավաքագրման հարցում առկա բացթողումների վերացման, ինչպես նաև այս տարվա կտրվածքով նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։