478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մարմնամարզության հաջողությունը կախված է տվյալ մարզաձևը մասսայականացնելուց. Ազարյան
20:06
13 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական մարմնամարզությունում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել զանգվածային հրապուրվածությունը տվյալ մարզաձևով, կարծում է ՀՀ սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։

Նրա խոսքերով, մասսայականորեն մարմնամարզությամբ հրապուրված լինելն էր խորհրդային ժամանակներում օգնում հաջողությունների հասնել միջազգային ասպարեզում։

Ազարյանն ընդգծեց նաև, որ նախկինում մշտապես անցկացվել են սպորտային մարմնամարզության մրցույթներ, և ավելի մեծ ուշադրություն է դարձվել մարզերի երեխաներին։ Նրա կարծիքով, ներկայումս անհրաժեշտ է դպրոցներում մարմնամարզության ուսուցում մտցնել, ապահովել նրանց սպորտային սարքավորումներով։

Անդրադառնալով հանրապետությունում սպորտային մարմնամարզության ներկա վիճակին՝ Ազարյանը նշեց, որ Օլիմպիական ազգային կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանն անում է ամեն ինչ՝ մարմնամարզության վերածննդի և աջակցության  համար։

Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանում կան մի քանի երիտասարդ հեռանկարային մարմնամարզիկներ, ովքեր կարող են լավ հանդես գալ հաջորդ օլիմպիական խաղերում։ Մասնավորապես, Ազարյանը նշեց Վահագն Ստեփանյանին, Հարություն Մերդինյանին։

Ազարյանն իր ժամանակի ուժեղագույն մարմնամարզիկն էր օղակներով վարժություններում։ Հիսնական թվականների կեսերից Ազարյանի կատարած «խաչը» ստացել է «Ազարյանական խաչ» անվանումը։ 1952-1962 թթ.-ին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, այդ թվում նաև ութ անգամ՝ օղակներով վարժություններում։

1954-1958 թթ.-ին Ազարյանը եղել է աշխարհի չեմպիոն օղակներով վարժություններում, իսկ 1956 և 1960 թթ.-ին՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Մարզական կարիերայի ավարտից հետո Ազարյանը Երևանում ղեկավարել է մարմնամարզության դպրոցը, ինչպես նաև եղել է միջազգային մրցույթների մրցավար։ Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1980 թ.-ի մոսկովյան օլիմպիադայի ժամանակ թիմային մրցումներում չեմպիոն է դարձել։

2000 թվականին Հայաստանի մարզական լրագրողներն Ալբերտ Ազարյանին ճանաչել են XX դարի լավագույն հայ մարզիկը։ 2004 և 2008 թթ.-ին Աթենքի և Պեկինի  Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Ազարյանը եղել է Հայաստանի դրոշակակիրը։ Այժմ Ալբերտ Ազարյանը գլխավորում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: