478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգությունների ժամանակ օգտագործված հատուկ միջոցները ենթական չեն նույնացման. փորձագիտություն
18:29
13 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի անկարգությունների ժամանակ օգտագործված «Չերյոմուխա-7» գազային նռնակները ենթակա չեն նույնացման այն զենքի հետ, որից դրանք արձակվել են։

Այդ մասին ուրբաթ մարտյան դեպքերի հետաքննության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում հայտնեց Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ, զանգվածային անկարգությունների քրեական գործի հետաքննության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը՝ ներկայացնելով ՌԴ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնի եզրակացությունը։

«Փորձագետները հետազոտություն են անցկացրել մեր հայտով, նրանց առջև երկու հարց էր դրված. կա՞, արդյոք, մշակված մեթոդիկա և հնարավո՞ր է «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների նույնացումը կրակող զենքերի հետ, առկա՞ են արդյոք դիակների և տուժողների մարմիններից հանված կրակված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտի գազային նռնակների վրա նույնացման համար պիտանի հետքեր»,- ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ փորձաքննությունն իրականացրել են փորձառու մասնագետներ՝ 11-15 տարվա աշխատանքային փորձով։ Նրա խոսքերով, փորձաքննության ներկայացվել էին այն գազային նռնակները, որոնք հայտնաբերվել էին դիակներում և վնասվածք ստացած քաղաքացիների մարմիններում: Ռուս փորձագետներին ուղարկվել էր նաև 2008թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների եզրակացությունը: 

«Ուսումնասիրելով նռնակները՝ փորձագետները եկել են եզրակացության, որ հետազոտվող գազային նռնակների մետաղյա պատյանների մակերեսների վրա կրակող զենքի փողանցքի հետքեր չեն հայտնաբերվել Դա պայմանավորված է գազային նռնակների մետաղական պատյանների և փողանցքի ներքին մակերեսի ուղղակի շփման բացակայությամբ, քանի որ դրանց վրա կորպուսի երկու կողմից հագցված են պոլիմերային նյութից խցակներ, որոնք նախատեսված են նռնակը կարաբինի փողանցքի ուղղորդող մասով տանելու և կրակոցի պահին վառոդային գազերը փակելու համար»,- ասաց նա՝ ընթերցելով ռուս փորձագետների եզրակացությունը։

Բացի այդ փորձագետները հայտնաբերեցին, որ նռնակների վրա կան թույլ հետքեր, թույլ արտահայտված քերծվածքներ, որոնց մի մասի համար չկա վնասվածքի բնույթը։ Փորձագետների կարծիքով, այդ վնասվածքները բնորոշ չեն, կայուն չեն և չեն կազմում  նույնացման համար պիտանի  համալիր։

Փորձագետների եզրակացության համաձայն, պոլիմերային նյութից խցակների մակերեսին փողանցքի հետքերը ենթական չեն նույնացման։

«Փորձագիտության ներկայացված պլաստմասսե ուղղորդող խցանների վրա արտացոլվել են կողմնակի հետքեր, դեֆորմացիաներ, պատռվածքներ, հետքեր, որոնք առաջացել են պինդ մարմինների հետ բախման կամ արգելակի միջով անցնելու հետևանքով։ Պլաստմասսե ուղղորդող խցանների վրա առկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի հետ նույնացման»,- ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ նույնաբովանդակ եզրակացության նախապես հանգել էին նաև հայ փորձագետները, ովքեր փորձագիտություն են անցկացրել 2008թ. նոյեմբերին։

Հանձնաժողովի նիստում  նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ համաձայն ՀՀ ոստիկանապետից ստացված նամակի, «Չերյոմուխա- 7» տեսակի գազային փամփուշտներ Հայաստանը ստացել է մինչև 1990 թվականը, դրանից հետո չի ստացել: Նամակի համաձայն, հատուկ միջոցի պիտանելիության ժամկետը հինգ տարի է, իսկ հետագայում հատուկ միջոցներն անցնում են ամենամյա փորձաքննություն։

«Փամփուշտները վերջին անգամ փորձարկում են անցել ՀՀ ոստիկանության զորքերի ամենամյա զորավարժությունների ընթացքում` 2007 թվականին»,- ասաց Նիկոյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։