480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար հայ մարմնամարզիկ Ազարյանին ցանկանում էին որակազրկել իր «խաչի» համար
17:37
13 Փետրվարի 2009

Լեգենդար հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը ուրբաթ լրագրողներին պատմել է, որ 1953 թ.-ին՝ սպորտային մարմնամարզության ԽՍՀՄ առաջնության ժամանակ իրեն ցանկանում էին որակազրկել աշխարհում առաջին անգամ «խաչ» էլեմենտի կատարման համար, որը հետագայում նրան համաշխարհային հռչակ բերեց։

Նրա խոսքերով, առաջնությունում՝ թիմային առաջնության վերջին՝ օղակների վարժության կատարման ժամանակ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, երբ Հայաստանի հավաքականը, վարժությունը նորմալ կատարելու դեպքում, ուներ արծաթ նվաճելու բոլոր հնարավորությունները։ Այդ ժամանակ դատավորները սկսեցին ցածր գնահատել հայ մարմնամարզիկներին։

Ազարյանը, ով հայկական հավաքականում վերջինն էր հանդես գալիս, այդ ամենից վրդովված, առաջին անգամ կատարեց իր «խաչը»։ Նա, պահելով «խաչը», հերթով  դիմեց բոլոր չորս դատավորներին՝ ասելով՝ բավակա՞ն է։ Միայն նրանցից ստանալով դրական պատասխան՝ նա ավարտեց էլեմենտի կատարումը։

Դրանից հետո Ազարյանին «դատավորների հետ զրուցելու և նրանց հանդեպ անհարգալից վերաբեմունք ցուցաբերելու» պատճառով ցանկանում էին որակազրկել։ Մարմնամարզիկին փրկեց միայն այն, որ ինչպես պարզվեց, աշխարհում դեռևս ոչ ոք նման էլեմենտ չէր կատարել։

Ազարյանի խոսքերով, մինչ այժմ աշխարհում չկա որևէ մարմնամարզիկ, ով կարող է այդ էլեմենտը կատարել այնքան հստակ, որքան նա։ Նրա կարծիքով, դա բացատրվում է ուժերի պակասով։ Այդ վարժության կատարման ժամանակ իր ուժը Ազարյանը բացատրեց նրանով, որ մանկության և պատանեկության տարիներին ինքը ստիպված էր դարբին աշխատել։

Մարզիկը նաև նշեց, որ բացի «Ազարյանական խաչից», կա ևս մեկ մարմնամարզական էլեմենտ, որը կոչված է նրա անունով՝ չնայած, նրա խոսքերով, սպորտային մարմնամարզությունում նրան է պատկանում ևս յոթ նոր էլեմենտ։

Ազարյանն իր ժամանակի ուժեղագույն մարմնամարզիկն էր օղակներով վարժություններում։ Հիսնական թվականների կեսերից Ազարյանի կատարած «խաչը» ստացել է «Ազարյանական խաչ» անվանումը։ 1952-1962 թթ.-ին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, այդ թվում նաև ութ անգամ՝ օղակներով վարժություններում։

1954-1958 թթ.-ին Ազարյանը եղել է աշխարհի չեմպիոն օղակներով վարժություններում, իսկ 1956 և 1960 թթ.-ին՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Մարզական կարիերայի ավարտից հետո Ազարյանը Երևանում ղեկավարել է մարմնամարզության դպրոցը, ինչպես նաև եղել է միջազգային մրցույթների մրցավար։ Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1980 թ.-ի մոսկովյան օլիմպիադայի ժամանակ թիմային մրցումներում չեմպիոն է դարձել։

2000 թվականին Հայաստանի մարզական լրագրողներն Ալբերտ Ազարյանին ճանաչել են XX դարի լավագույն հայ մարզիկը։ 2004 և 2008 թթ.-ին Աթենքի և Պեկինի  Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Ազարյանը եղել է Հայաստանի դրոշակակիրը։ Այժմ Ալբերտ Ազարյանը գլխավորում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: