484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մշակութային ժառանգությունը մատչելի կդառնա վիրտուալ ինտերնետ- տեխնոլոգիաների միջոցով
16:08
13 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում աշխատանքներ են տարվում վիրտուալ ինտերնետ-տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության վերականգնման ուղղությամբ, լրագրողներին ուրբաթ ասաց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կրթություն» կազմակերպության ղեկավար Գարեգին Չուքասզյանը։

«Մենք այսօր ներկայացնում ենք Google որոնողական համակարգի Earth ծրագրի հիման վրա հայկական մշակութային ժառանգության տարրերի որոնման օրինակներ, ինչպես նաև եռաչափ վիրտուալ հնարավորությունները, որոնք թույլ են տալիս վերականգնել մեր ժառանգությունը վիրտուալ միջավայրում», - ասաց նա Երևանում բացված ARTEXPO-2009 առաջին ցուցահանդեսի շրջանակներում երկու տարվա ընթացքում կազմակերպության ձեռքբերումները ներկայացնելիս։

Չուքասզյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը բիզնես-առաջարկներ ունի միջնադարյան հայկական մայրաքաղաքի՝ Անիի վիրտուալ վերականգնման նախագծի վերաբերյալ։

Անի քաղաքը, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, Հայաստանի 12 մայրաքաղաքներից մեկն է։

«Բացի այդ մենք ցանկանում ենք վիրտուալ միջավայրում ներկայացնել Ադրբեջանում ոչնչացված հայկական մշակութային հուշարձանների՝ այդ թվում նաև Հին Ջուղայի խաչքարերի վերականգնման հնարավորությունները», - ասաց նա։

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանոցն այլևս գոյություն չունի, այն վերածվել է ադրբեջանական ռազմական հրաձգարանի։

ARTEXPO-2009 երկօրյա ցուցահանեսը, որն անցկացվում է Հայաստանի նկարիչների միությունում, կազմակերպվել է «Էքսպոդեմիա» ցուցահանդեսների կազմակերպման կենտրոնի կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։

Այս նախաձեռնության նպատակը հայրենական մշակույթի ձեռքբերումներն ու ժամանակակից զարգացումը ներկայացնելն է, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցներին և կազմակերպություններին համագործակցության և գործնական կապերի հաստատման հնարավորություն ընձեռելը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: