484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է ARTEXPO-2009 առաջին ցուցահանդեսը
14:10
13 Փետրվարի 2009

ARTEXPO-2009 առաջին ցուցահանդեսը բացվել է ուրբաթ Երևանում, Հայաստանի նկարիչների միության շենքում։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ARTEXPO-2009 երկօրյա ցուցահանդեսը կազմակերպել է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների կազմակերպման կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։ Նման նախաձեռնության նպատակը հայրենական մշակույթի ձեռքբերումներն ու ժամանակակից զարգացումը ներկայացնելն է, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցներին և կազմակերպություններին համագործակցության և գործնական կապերի հաստատման հնարավորություն ընձեռելը։

«Հայաստանի մշակույթի ոլորտում կան բազմաթիվ նախաձեռնություններ, և ամենակարևորն այն է, որ գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, մարդիկ ոգեշնչված են, լի խանդավառությամբ և ցանկանում են 2009 թ.-ին նոր հաջողությունների հասնել, ինչը, իհարկե, ոգեշնչում է մեզ բոլորիս», - ասաց ՀՀ վարչապետը ցուցահանդես կատարած այցելության ժամանակ։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացված են 2008 թ.-ի ընթացքում արվեստի ոլորտի  ձեռքբերումներն ու 2009 թ.-ի ծրագրերը։

«Դահլիճում հավաքված են այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք 2008 թ.-ի ընթացքում նշանակալի ծրագրեր են իրականացրել, մշակութային արտադրանք են տվել», - պարզաբանեց նա։

Նախարարը նշեց, որ հիմնական և օրհասական երկու խնդիրներից մեկը հասարակության համար կարևոր այն հարցին պատասխան գտնելու անհրաժեշտությունն է, թե «արդյո՞ք ժամանակակից Հայաստանում գոյություն ունի մշակութային իրականություն, թե իրական մշակույթ»։

«Բացի այդ, մենք պետք է հերթական անգամ հաստատենք այն, որ մշակույթը բացառիկ միջավայր է, որտեղ ձևավորվում է մարդկանց հոգևոր միասնությունը», - ընդգծեց Պողոսյանը՝ ավելացնելով, որ դրա վառ ապացույցն էր ցուցահանդեսի նախապատրաստական գործընթացը։

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ երկլեզու ինտերնետ-կայքի շնորհանդեսը, որը նվիրված է աշխարհահռչակ հայ գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը, ինչպես նաև մի շարք միջոցառումներին, այդ թվում նաև «Թատրոն X» փառատոնին, «Շեքսպիրյան» փառատոնին և «Թումանյանական հեքիաթների օր» տիկնիկային փառատոնին։

ARTEXPO-2009 ցուցահանդեսին ներկայացված են կինոյի, թատրոնի արտադրանքներ, տպագիր և էլեկտրոնային գրքեր ու ամսագրեր, մշակութային ծրագրեր, երաժշտական արվեստ, թանգարաններ։

Ավելի քան երկու տասնյակ վահանակների վրա ներկայացված են այնպիսի կազմակերպություններ և կառույցներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային պատկերասրահը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության ինստիտուտը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Շուշիի վերածնունդ», «Ռոլան Բիկովը Հայաստանում» հիմնադրամները, Կերպարվեստի ազգային կենտրոնը, «Հայֆիլմ» կինոստուդիան, Մնջախաղի փառատոնը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, Ազգային արվեստի և արհեստի կենտրոնը, Համաշխարհային աշխարհագրական ասոցիացիան, «21-ի հեռանկարները» միջազգային երաժշտական փառատոնը։

Ցուցահանդեսին կան նաև վահանակներ, որոնք նվիրված են Հայկական ջազի 70-ամյակին և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների աշխատանքին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։