486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները Երևանում հուշագիր են ստորագրել 2009-2011 թթ.-ի համագործակցության հիմնական ուղղությունների մասին
11:31
13 Փետրվարի 2009

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանն ու Յուրի Չայկան ուրբաթ Երևանում հուշագիր են ստորագրել 2009-2011 թթ.-ի Գլխավոր դատախազությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին։

Հովսեփյանի և Չայկայի կողմից կնքված հուշագրի համաձայն, առաջնահերթային ուղղությունների թվում նշվում է քրեաիրավական ոլորտից դուրս համագործակցությունը, մասնավորապես, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև կաշառակերության, ահաբեկչության, միջազգային հանցավորության, մարդկանց, զենքի, թմրանյութերի, հոգեմետ միջոցների առևտրի դեմ պայքարի գործում համագործակցությունը, քրեական գործերում, ինչպես նաև հանցավոր ճանապարհով կուտակած եկամուտների հայտնաբերման և բռնագրավման հարցերում  իրավական օգնության ցուցաբերումը։

ՀՀ գլխավոր դատախազի խոսքերով, այսօրվա համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև ստորագրված երրորդ փաստաթուղթն է։   

«Առաջին անգամ Գլխավոր դատախազությունների միջև ստորագրվել է համատեղ գործունեության մասին այսպիսի երկարաժամկետ համաձայնագիր»,- ասաց Հովսեփյանը։ Նա ավելացրեց, որ երկու կառույցների միջև արդեն ակտիվ համագործակցություն է հաստատված Գլխավոր դատախազների, նրանց տեղակալների և վարչությունների պետերի մակարդակով։  

«Մենք հասանք նրան, որ անմիջական համագործակցություն հաստատվեց տարբեր մարզերի դատախազների մակարդակով։ Այս աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք պայքարել հանցագործությունների օրեցօր աճող թվի դեմ»,- ասաց Հովսեփյանը։ 

Իր հերթին Չայկան ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ստորագրված փաստաթղթում առաջին անգամ սահմանվում են համագործակցության շրջանակները քրեաիրավական ոլորտից դուրս, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։ 
 
Նա հիշեցրեց, որ տվյալ հարցին էր նվիրված Սանկտ Պետերբուրգի համաժողովը, որն անցկացվեց 2008 թ.-ին և որին մասնակցեցին ԵԽ 47 երկրների ներկայացուցիչներ։

ՌԴ Գլխավոր դատախազության պատվիրակությունը Գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ գտնվում է Հայաստանում ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական հրավերով։

Այցի շրջանակներում ծրագրվում է Չայկայի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՌԴ գլխավոր դատախազը երեկ հանդիպել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: