482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը գոհ է կոալիցիոն ուժերի համագործակցությունից
19:32
12 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին բավարարում է երկրի կոալիցիոն ուժերի համագործակցությունը։   

2008 թ.-ի մարտի 21-ին հուշագիր կնքվեց քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին, որի կազմում ընդգրկվեցին ՀՀ Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիրն» ու ՀՅԴ-ն։

«Որպես Հայաստանի նախագահ և Հանրապետական կուսակցության նախագահ՝ ես բավարարվածություն եմ արտահայտում այս համագործակցությունից։ Մեզ հաջողվեց առողջ և արդյունավետ կոալիցիոն համագործակցություն ձևավորել»,- ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում։  

Պետության ղեկավարն ընդգծեց, որ կոալիցիայի անդամները պետեք է այսուհետ ևս իրենց հարաբերությունները կառուցեն համագործակցության սկզբունքի ու հիմնական արժեքների հիման վրա։ Նա նշեց, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ակտիվ և ծանրակշիռ դեր է խաղում պետական քաղաքականության մշակման և բոլոր ոլորտներում այն իրականացնելու հարցում։ 

«Մեկ տարուց ավելի է անցել վերջին համագումարից, երբ կուսակցությունը սատարեց իմ թեկնածությանը նախագահական ընտրություններում։ Մեկ տարի առաջ մենք քննարկում էինք Հայաստանի զարգացման ու առաջընթացի հարցերը, մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման հնարավորությունները և ուղիները։ Մեկ տարի առաջ մեր նպատակները միասնական էին, և այսօր ժամանակով փորձված միասնականությունը հավաքել է մեզ բոլորիս այստեղ մեկ նպատակի շուրջ՝ տեսնել Հայաստանը ամուր և բարեկեցիկ, կայուն և հզոր»,- ասաց Սարգսյանը։  

Նախագահի խոսքերով, այսօր արդիական խնդիրներ լուծելուց զատ անհրաժեշտ է նաև կարողանալ սահմանել և իրականացնել զարգացման նոր առաջնահերթություններ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կապահովեն Հայաստանի վերելքը, կամրացնեն երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը։ 

Պետության ղեկավարն ընդգծեց, որ մեկ տարում շատ բան է փոխվել թե Հայաստանում, թե աշխարհում։ «Մենք ապրում ենք մի ժամանակում, որը հարցերին և լուծումներին զուգահեռ պահանջում է ավելի արագ և համահունչ արձագանքներ ծագող մարտահրավերների համար, ինչը ծագող խնդիրների առնչությամբ արագ և կանխատեսված քայլեր կատարելը անհրաժեշտություն է դարձնում»,- ասաց Սարգսյանը։

«Մենք պարտավորություններ ունենք և պետք է մեր խոսքերի համար պատասխանատու լինենք մեր գործերով, պետք է աշխատենք քրտնաջան, աշխատենք անսպառ էներգիայով հանուն ուժեղ և բարգավաճ Հայաստանի։ Մենք պետք է առաջ քայլենք և այդ գործընթացը պետք է հարատև լինի»,- ասաց Սարգսյանը։ --0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։