483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Եվրատեսիլ-2009-ին Հայաստանը ներկայացնելու համար կպայքարի 21 կատարող
19:03
12 Փետրվարի 2009

Հայաստանը Եվրատեսիլ-2009-ին ներկայացնելու համար կպայքարի 21 կատարող Հայաստանից, Ռուսաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ու Իրանից:

Նրանց թվում են նաև հայտնի կատարողներ Տիգրան Պետրոսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Մհերը, ինչպես նաև սկսնակ երգիչներ:

Նրանք ներկայացնում են երաժշտության տարբեր ժանրեր՝ փոփ, հիփ-հոփ, R&B, ֆոլկ:

Հինգշաբթի վիճակահանություն անցկացվեց, որի համաձայն որոշվեց, թե ինչ հերթականությամբ հանդես կգան երգիչները շաբաթ օրը կայանալիք ընտրական փուլին:

ՀՀՀ հաղորդավար Ավետ Բարսեղյանը լրագրողներին հայտնեց, որ թեպետ Արցախը ներկայացված է ընտրական փուլին, սակայն տեխնիկական պատճառներով ԼՂՀ-ն չի կարող մասնակցել sms-քվեարկությանը:

Նա նաև հայտնեց, որ այս տարի կրկնակի քվեարկության միջոցով կկատարվի ընտրական փուլը (sms-ի և ժյուրիի քվեարկության միջոցով):

«Երկու տեսակի քվեարկությունն ընտրվել է առավելագույն անաչառություն ապահովելու համար»,- նշեց նա:

Բարսեղյանը հատուկ ընդգծեց, որ քվեարկության գործընթացի դիտարկումը կիրականցվի «Ամերիա Աուդիտ» ընկերության կողմից:

Ընտրական փուլի մասնակիցների երգերի մեծ մասն իր մեջ թե անգլերեն, թե հայերեն տեքստ է պարունակում:

Տիգրան Պետրոսյանը ընտրական փուլին կներկայացնի 2007թ. Եվրաստեսիլին մասնակցած և 8-րդ տեղը գրաված Հայկոյի հեղինակած երգը:

«Երգն անգլերեն է, քանի որ այն միջազգային լեզու է, երգն ավելի հասանելի դարձնում եվրոպացիների համար»,- ասաց երգիչը

Արշակյան քույրերն ասացին, որ ցանկանում են Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլին, քանի որ իրենք ասելիք ունեն աշխարհին:

«Եվրատեսիլին առանձնանալու ամենալավ միջոցն է ներկայացնել մի երգ, որը ժողովրդական երաժշտության տարրեր պարունակի»,- ասաց Անուշ Արշակյանը: Նրա խոսքերով, իրենք հենց այդպիսի երգ էլ պատաստել են Եվրատեսիլի համար:

«Բամբիռ» ռոք-խումբը կարծում է, որ եվրոպացի լսարանին դուր գալու միակ միջոցը բեմում առավելագույն անկեղծություն ցուցաբերելն է:

«Շատերը ազդեցիկ շոուների միջոցով են ջանում հաղթանակի հասնել, սակայն գլխավորը ինքդ քեզ հետ մնալն է»,- ասաց խմբի անդամներից մեկը:

Հիշեցնենք, որ ընտրական փուլը փետրվարի 14-ին կհեռարձակվի Հանրային Հեռուստատեսության ուղիղ եթերում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։