486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ է վերընտրվել
18:08
12 Փետրվարի 2009

Հանրահայտ ձեռներեց Գագիկ Ծառուկյանը հինգշաբթի վերընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնում։Նման որոշումը միաձայն ընդունվել է կուսակցության չորրորդ համագումարի ժամանակ կայացած քվեարկության ընթացքում։

«Մեր կուսակցության ծրագրի սկզբունքն այն է, որ մենք ուզում ենք օգտակար լինել երկրի և ժողովրդի համար։ Իմ սկզբունքը իմ ծրագիրն է, և ես հավատում եմ դրան։ Հերթական անգամ ինձ կուսակցության նախագահ ընտրելով՝ դուք ամաչելու առիթ չեք ունենա»,- ասաց Ծառուկյանը համագումարի ընթացքում։

Ծառուկյանի խոսքերով, «կուսակցությունը ցանկանում է բարի գործեր անել, մարդկանց համար հնարավորություններ ստեղծել, որպեսզի սովորողը կարողանա սովորել, շինարարը՝ կառուցել, բանվորը՝ աշխատել, թոշակառուն՝ բարեկեցիկ ապրել»։  

«Մենք կանենք ամեն բան, որ մեր և մեր երեխաների ապագան լուսավոր լինի»,- ասաց Ծառուկյանը։   

Նա նշեց, որ միավորված ուժերով հայ ժողովուրդը կարող է բոլոր նպատակներին հասնել։

Համագումարի ժամանակ վերընտրվեց նաև կուսակցության խորհուրդը 90 մարդու կազմով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թ.-ին, առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ խորհրդարանում իր մեծությամբ երկրորդն է, ներկայացված է 25 պատգամավորով։  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ մտնում է Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ։ Կառավարությունում կուսակցությունը ներկայացված է երեք նախարարներով (առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև քաղաքաշինության)։ «Բարգավաճ Հայաստանին» է ամրագրված նաև փոխխոսնակի պաշտոնը։ -0-
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։