480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ պարահանդես կանցկացվի՝ նվիրված հայ մեծ բանաստեղծի 140-ամյակին
17:53
12 Փետրվարի 2009

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը փետրվարի 19-ին առաջին անգամ Հայաստանում պարահանդես կկազմակերպի, որը նվիրված կլինի մեծ բանաստեղծի 140-ամյակին, հինգշաբթի հայտնեց տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Նրա խոսքերով, փոքր տարածքի պատճառով մասնակիցների թիվը սահմանափակ կլինի: Պարահանդեսին հնարավոր կլինի մասնակցել միայն հրավիրատոմսերով:

Թուխիկյանն ավելացրեց, որ հրավիրատոմս է ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին և նրանց տիկնանց:

Նա հայտնեց, որ մասնակիցները պետք է լինեն պարահանդեսային հագուստով:

Թուխիկյանի խոսքերով, պարահանդեսին կհրավիրեն նաև պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր վալս կպարեն: «Նրանք, ովքեր տիրապետում են այս պարին, կարող են միանալ նրանց»,- ընդգծեց Թուխիկյանը:

Բացի այդ, բանաստեղծի հոբելյանի տոնակատրությունների շրջանակներում ծրագրվում են այլ միջոցառումների, համաժողովի և փառատոնի անցկացում:

Մեծ հայ գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869-ի փետրվարի 7-ին Լոռու Դսեղ գյուղում, հոգևորականի ընտանիքում։ 1878-83թթ. Թումանյանը ստանում է սկզբնական կրթություն Ջալալօղլու դպրոցում (Ստեփանավան), ապա տեղափոխվում է Թիֆլիսի Ներսեսյան վարժարան։

Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953-ին։ Թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է պոետի դուստր Ա. Թումանյանը։

Թանգարանում հավաքված է Թումանյանի անձնական գրադարանը՝ շուրջ 8000 կտոր, որոնք նվիրված են կովկասագիտությանը, հայագիտությանը, պատմությանը, մշակույթին, կրոններին և տարբեր ժողովուրդների բանահյուսությանը։

Ցուցադրվում են ձեռագրերի բազմաթիվ պատճեներ, լուսանկարներ, Ռոտ-տերի, Գ. Երիցյանի, Գ. Խանջյանի, Ա. Գրիգորյանի Թումանյանի ստեղծագործությունների ձևավորումների բնօրինակները։ Այստեղ է գտնվում նաև Թումանյանի լիբրետտոյով «Ալմաստ» օպերայի բեմական ձևավորման մի մասը՝ Մ. Սարյանի ձևավորմամբ։—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: