478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գորգագործներն ազատվում են հարկային վճարումներից
16:48
12 Փետրվարի 2009

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և «ԱԱՀ-ի մասին» օրենքներում ուղղումներ մտցնելու նախագծին, որոնք ենթադրում են տվյալ տեսակի հարկերից ազատել ձեռագործ գորգագործությամբ զբաղվող հարկատուներին։

Ինչպես հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, նման քայլը լուծում է ինչպես սոցիալական, այնպես էլ մշակութային հարցեր։    

«Այս ոլորտում լիազոր մարմին, որը կորոշի, թե որ կազմակերպություններն ու անձինք պետք է օգտվեն նման արտոնություններից, առաջարկվում է նշանակել ՀՀ Մշակույթի նախարարությանը»,- ասաց նա։   

Երիցյանը նշեց, որ հարկային արտոնությունների տրամադրությունը խիստ չի անդրադառնա ՀՀ պետական բյուջեի վրա, քանի որ ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող շատ ընկերություններ արդեն գտնվում են փակման եզրին։ Ինչպես ընդգծեց Էկոնոմիկայի նախարարը, անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել դրանք փրկելու համար։ 

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում ներկայում գործում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող 2-3 խոշոր ընկերություններ, ինչպես նաև այսպես ասած «տնային բիզնեսը», որը ևս աջակցության կարիք ունի։ Ինչպես ուշադրություն դարձրեց Երիցյանը, նման «տնային ձեռնարկությունները» արտահանման ավելի սուր խնդիր ունեն, քան խոշոր ընկերությունները։

«Ձեռագործ գորգագործության արտադրության ոլորտում ավելի քան 800 աշխատատեղ է հաշվվում։ Ժամանակին աշխատատեղերի թիվը շուրջ 2-3 հազար էր կազմում, և այդ քանակը վերականգնել արդեն շատ դժվար կլինի։ Բայց կարելի է գոնե պահել այն, ինչ կա այսօր»,- հայտարարեց Երիցյանը։

Միևնույն ժամանակ Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը նշեց, որ աշխարհում ձեռագործ շատ գորգեր կան, որոնք ավելի էժան են հայկական գորգերի համեմատությամբ։ Երիցյանը հայտարարեց, որ սեփական տեղը գրավելու համար անհրաժեշտ է մշտապես փոփոխվել՝ պահպանելով սեփական ավանդույթներն ու ստեղծելով նորերը, քանի որ ձեռագործ գորգերի գնորդները շատ պահանջկոտ են։ 

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ նման որոշմամբ կառավարությունը ձեռագործ գորգերի արտադրությունը դասեց ժողովրդական այն արհեստների շարքին, որոնք պետք է ազատել հարկերի վճարումից։ 

«Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեռագործ գորգերի արտադրությունը ընդհանուր հարկային դաշտ մտցնելը հանգեցնում է մրցունակության կորստի և ձեռնարկությունների փակման, ինչը մեզ համար անընդունելի է։ Գորգագործության հայկական ավանդույթները հանուն ապագա սերնդների պահպանելու համար անհրաժեշտ է հարկային արտոնություններ տրամադրել»,- հայտարարեց Սարգսյանը։  

Գորգագործությունը դասում են հայերի յուրացրած հինավուրց արհեստների թվին։ գորգերը գործվել են գորգագործական ուղղահայաց և հորիզոնական հաստոցների վրա։ Հայկական գորգագործության յուրահատկությունը գործքի առանձնահատուկ տեսակի կիրառումն է, հատուկ հանգույցները և մազախավի բարձրությունը։ Գորգագործները հատուկ ուշադրություն էին դարձնում կողային եզրերի հավասարությանն ու ամրությանը, գորգերի երկարությունը հասնում էր մինչև 6 մետրի։    

Հայկական գորգերը միշտ չափազանց թանկ են գնահատվել։ Արաբ խալիֆների պալատների պատերն ու հատակը ամբողջովին պատված էին հայկական գորգերով։ Հայկական գորգերը պալատների զարդն էին, դրանցով էր չափվում հարստությունը։  

Հայ խոշոր առևտրականներն ու մոնոպոլիստները գորգերը վաճառում էին միջազգային շուկայում՝ տանելով դրանք Ռուսաստան և Եվրոպա։ Այսպես նրանք հասան Մոսկվա և Մարսել, հայտնվեցին Հոլանդիայում և Վենետիկում։ Ջոտտոն և Կարավաջոն, Ռուբենսն և Ռեմբրանդտը հայկական գորգերով ինտերիերներ են նկարել։

Հանրահայտ թանգարաններն իրենց հավաքածուներում պահում են հայկական գորգեր, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում պահվում է 17-րդ դարի գորգ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն- թանգարանը ձեռք է բերել 16-րդ դարի գորգ, դրանք պահվում են նաև Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանում, Լոնդոնի տեքստիլի թանգարանում և բազում մասնավոր հավաքածուներում։ Գորգերի դասական նմուշները պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում և Ազգագրության թանգարանում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: