486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին հրեական համայնքի նկատմամբ դրսևորվող ջերմ վերաբերմունքի համար
15:51
12 Փետրվարի 2009

ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրը դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին հրեական համայնքի նկատմամբ դրսևորվող ջերմ վերաբերմունքի համար:

«Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին հայ-հրեական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում համայնքի հետ շահագրգիռ համագործակցության համար, ինչը, ըստ նրա, նպաստում է երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը», «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպանին ընդունել է հինգշաբթի օրը։

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ցուրն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը և Շեմի Ցուրը համակարծիք են եղել, որ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունները մտնում են զարգացման նոր փուլ, երկու երկրների միջև ձևավորվում են քաղաքական, տնտեսական նոր հարաբերություններ, որոնց համար կան անհրաժեշտ բոլոր հիմքերը։

Անդրադառնալով Հայաստանի և Իսրայելի միջև առեւտրատնտեսական կապերի ամրապնդման հեռանկարին՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է հատկապես ադամանդագործության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման, այդ բնագավառներում Իսրայելի փորձն օգտագործելու, ինչպես նաև նոր նախաձեռնությունների խրախուսման կարևորությունը։

Շեմի Ցուրը նշել է, որ ձեռնարկած մի շարք միջոցառումների շնորհիվ, Իսրայելին մինչ այժմ հաջողվել է հնարավորինս նվազեցնել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա, որի փորձը ևս Իսրայելը պատրաստ է կիսել Հայաստանի հետ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպանից հետաքրքրվել է Իսրայելում երկու օր առաջ անցկացված խորհրդարանի` Կնեսետի ընտրությունների արդյունքներով, երկրի ներքաղաքական իրավիճակով ու արդեն քաղաքական նոր ղեկավարության ներքո Իսրայելի հետագա զարգացումներով։ Անդրադարձ է եղել նաև 2008թ. Կնեսետ մտած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումներին և ընդունման հնարավորություններին։ Իսկ հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պաշտոնական տեսակետն ու մոտեցումները տարածաշրջանի երկրների, այդ թվում` անմիջական հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպանին` մեր երկրում իր առաջիկա գործունեության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։