478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երեք պատգամավորների և ՀՀ նախկին արտգործնախարարի նկատմամբ դատական նիստը կրկին հետաձգվել է դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով
14:12
12 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, այսպես կոչված, «յոթի գործով» դատավարությունը հերթական անգամ ընդհատվել է՝ դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքի պատճառով և տեղափոխվել փետրվարի 26-ին։

Ի տարբերություն նախորդ նիստերի, երբ դատավարությունը ընդհատվում էր այն բանի պատճառով, որ ամբաստանյալները ոտքի չէին կանգնում դատավորի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ժամանակ, այսօր դատավարությունն ընդհատվել է, քանի որ ամբաստանյալները ոտքի են կանգնել, սակայն հրաժարվել են նստել դատավորի համապատասխան թույլտվությունից հետո։

Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ խորհրդարանը փետրվարի 5-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքում, ըստ որոնց քրեական գործերով լսումները կարող են անցկացվել ամբաստանյալների բացակությամբ, որոնք հեռացվել են դատական նիստերի դահլիճից անվայել վարքի համար։

 Նման դեպքերում նիստին կմասնակցեն դահլիճից հեռացված ամբաստանյալների պաշտպանները։ Դահլիճից հեռացված ամբաստանյալները ներկա կլինեն դատավճիռի հրապարակման ժամանակ։

Գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը յուրաքանչյուր ամբաստանյալի զգուշացրել է, որ անհրաժեշտ է հարգել դատական նիստի կարգը և խնդրել է նրանցից յուրաքանչյուրին՝ նստել։ Լեզվակռվից հետո դատավորը որոշել է ընդհատել դատավարությունն ու հետաձգել այն։

Ամբաստանյալները բացատրել են իրենց վարքը նրանով, որ դատարանն իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունքի չի ցուցաբերում, և իրենք նույն ձևով են վերաբերվում դատարանին, քանի որ այն գործում է «ոչ հանուն արդարության»։

Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանն ասաց, որ Հայաստանի Քրեական օրենսգրքում չի նշվում, որ այն բանից հետո, երբ  դատավորի՝ նիստերի դահլիճ մուտք գործելու ժամանակ ամբաստանյալները ոտքի են կանգնում, նրանք պարտավոր են նստել։

Դատարանի շենքի առջև հանրահավաք է անցկացվում, որին մասնակցում է շուրջ 200 մարդ, ովքեր կոչ են անում ազատել ամբաստանյալներին։ Ոստիկանությունը դեռևս չի միջամտում, քանի որ ակցիան բավականին խաղաղ է անցնում։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: