480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՔՕ-ում լրացումներ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամներն իշխանությունը յուրացնելուն չվերաբերող նոր հոդված են առաջարկում
13:49
12 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ (Զանգվածային անկարգություններ) և 300-րդ (Պետական իշխանություն յուրացնելը) հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները փետրվարի 11-ի նիստում  առաջարկեցին ՔՕ նոր հոդված, հաղորդում է ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի և խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկեց համալրել ՔՕ-ն նոր՝ 301/1 հոդվածով, որի համաձայն տարանջատվում են իշխանությունը յուրացնելուն ուղղված և չուղղված գործողությունները և դրանց համար նախատեսվում տարբեր պատժաչափեր:

«Նոր հոդվածով որպես առանձին հանցատեսակ է ամրագրվում  «ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, որևէ իշխանական գործողություն կատարելը կամ չկատարելը պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն»,- ասվում է հաղորդագրությունում։

Աշխատանքային խմբի անդամ Արծվիկ Մինասյանն առաջարկեց նկարագրված դեպքում նույնպես կիրառել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը` համապատասխան տարբերակումներով:

Աշխատանքային խմբի անդամները կարծում են, որ հասարակության  համար վտանգավոր լինելու տեսանկյունից այս և 300–րդ հոդվածով նկարագրվող հանցագործություններն անհամադրելի են:    

Զանգվածային անկարգություններին վերաբերող 225-րդ հոդվածում աշխատանքային խմբի ղեկավարն առաջարկեց նախ ուղղակիորեն ամրագրել, թե որն է զանգվածային անկարգությունը:

Ըստ քննարկվող տարբերակի, այդպիսին կդիտարկվի բռնությամբ, ջարդերով,  հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված և հասարակական անվտանգությանը սպառնացող խմբային գործողությունը: 

Առաջարկվում է հոդվածից հանել «սպանությամբ զուգորդված» արտահայտությունը (սպանության մասը կկարգավորվի 104-րդ հոդվածով), ինչպես նաև ավելացվել նոր` զանգվածային անկարգությանը մասնակցելու համար պատժատեսակ` առավելագույնը երեք ամիս կալանք: 

Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք զանգվածային անկարգության մասին հոդվածում նկարագրված գործողություններ չեն կատարել:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կգումարվի առաջիկա շաբաթվա սկզբին:

ԵԽԽՎ պահանջների կապակցությամբ Հայաստանի խորհրդարանն այժմ օրինագիծ է մշակում հանրապետության Քրեական օրենսգրքի 225-րդ (Զանգվածային անկարգություններ) և 300-րդ հոդվածներում (Պետական իշխանություն յուրացնելը) լրացումներ կատարելու վերաբերյալ։

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ 225-րդ և 300-րդ հոդվածներում լրացումներ կատարելու նպատակով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: