484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երկշաբաթյա ընդմիջումից հետո Երևանում կվերսկսվի «յոթի գործով» դատավարությունը
10:33
12 Փետրվարի 2009

Հինգշաբթի Երևանում գրեթե երկշաբաթյա ընդմիջումից հետո կվերսկսվի 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, այսպես կոչված, «յոթի գործով» դատավարությունը։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

Մինչև փետրվարի 12-ը դատավարությունը տեղափոխելու մասին հունվարի 30-ին դատավարության ժամանակ հայտարարել է գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ իր որոշումը պատճառաբանելով դատարանի նկատմամբ ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքով, դատավորի հասցեին նրանց կողմից անպատշաճ արտահայտություննների օգտագործմամբ, ինչպես նաև նրանով, որ ամբաստանյալները ոտքի չեն կանգնում դատավարության նիստերի դահլիճ՝ դատավորի մուտք գործելու ժամանակ։

Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ խորհրդարանը փետրվարի 5-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքում, ըստ որոնց քրեական գործերով լսումները կարող են անցկացվել ամբաստանյալների բացակությամբ, որոնք հեռացվել են դատական նիստերի դահլիճից անվայել վարքի համար։ Նման դեպքերում նիստին կմասնակցեն դահլիճից հեռացված ամբաստանյալների պաշտպանները։ Դահլիճից հեռացված ամբաստանյալները ներկա կլինեն դատավճիռի հրապարակման ժամանակ։

Այսօրվա դատական նիստը թվով ութերորդը կլինի։ «Յոթի գործով» նախկին դատական նիստերն արդյունք չտվեցին. բոլոր յոթ ամբաստանյալների իրավապաշտպանները հերթով հայտարարում էին դատավոր Մարտիրոսյանի ինքնաբացարկի մասին, որոնք նա մերժում էր, ինչպես նաև հետաձգում էր նիստերն ու հեռացնում ամբաստանյալներին նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։

«Յոթի գործով» ամբաստանյալները պնդում են, որ իրենց ներկայացված մեղադրանքներն անհիմն են, իսկ քրեական հետապնդումն իրականացվում է քաղաքական հայացքների և համոզմունքների պատճառով։

«Յոթի գործով» առաջին դատական նիստերն ընթանում էին լարված մթնոլորտում, քանի որ ամբաստանյալների՝ դատական նիստերի դահլիճում հավաքված կողմակիցներն ու մտերիմներն ակտիվորեն իրենց դժգոհությունն էին արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ, սուլում էին դատավորին և դատախազներին՝ ծափահարություններով դիմավորելով ամբաստանյալների ելույթները։ Սակայն ամբաստանյալների կոչից հետո նրանց կողմնակիցներն ու հարազատները չեն մտնում դատական նիստերի դահլիճ։

Դատական նիստերի ժամանակ դատարանի բակում ամբաստանյալների կողմնակիցները հանրահավաքներ էին կազմակերպում, որոնց զսպում էին դատական կատարածուները, ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատը։ «Յոթի գործով» դատական նիստերի ժամանակ դատարանի մոտակայքում ճանապարհային երթևեկությունը ևս խախտվում էր, քանի որ ամբաստանյալների կողմնակիցները պարբերաբար երթեր էին անցկացնում, իրավիճակը ստիպված էին լինում վերահսկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները

«Յոթի գործով» դատավարությունից հետո՝ հունվարի 16-ին ամբաստանյալների կողմնակիցները փորձեցին երթ կազմակերպել դատարանի շենքից դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, ինչին խոչընդոտեցին իրավապահ մարմինների աշխատակիցները։ Իրավապահ մարմինների հետ բանակցություններից և ընդհարումներից հետո տեղի չունեցած երթի մասնակիցներին նստեցրին մոտակայքով անցնող հասարակական տրանսպորտ և ուղարկեցին ՀՀ Գլխավոր դատախազություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։