481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Սերիալները վտանգավոր ազդեցություն են գործում հայ դեռահասների վրա. փորձագետ
18:30
11 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Սերիալները վտանգավոր ազդեցություն են գործում հայ դեռահասների վրա, կարծում է հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը:

«Սերիալներում պատկերվող մոդելը դառնում է գրավիչ և կրկնօրինակման առարկա դառնում անչափահասների համար, ովքեր չափազանց զգայուն են ինքնագիտակցության ձևավորման տեսանկյունից»,- նշեց Նալչաջյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, սերիալներում պատկերվում է ուժ, հարստություն, բարեկեցություն, լավ կյանք, որոնք համապատասխան իդեալները ձևավորող բավականին գրավիչ պատկերներ են։

Նալչաջյանն ասաց, որ դեռահասության տարիքին հատուկ փխրունության հետևանքով այդ իդեալները երիտասարդների մոտ ձևավորում են ագրեսիվություն, օրինակ, նրանց համար կրկնօրինակման առարկա է դառնում գողական աշխարհը։ Նրա խոսքերով, հետագայում երիտասարդությունը սկսում է կրկնօրինակել սերիալներում իրենց կարծիքով հրապուրիչ կերպարներին, ընդօրինակել նրանց գործողություններն ու արտաքին տեսքը։

Նրա կարծիքով, հասուն տարիքի մարդկանց համար ևս կարող են անթերի կերպարներ լինել սերիալներում, սակայն այս տարիքի մարդկանց վրա նրանք ոչ մի անձնական ազդեցություն չեն գործում։

«Պետք չէ մոռանալ, որ այսօրվա դեռահասները ոչ միայն մեր այսօրվա, այլև վաղվա օրն են»,- ասաց Նալչաջյանը։  

Ինչ վերաբերում է հայկական սերիալներին, ապա նա նշեց, որ ավելի լավ է ստեղծել հայրենական սերիալներ՝ պատմական թեմատիկայով։

Հոգեբանը կարծում է, որ սերիալները պետք է գտնվեն «խիստ հսկողության տակ», քանի որ մեզանից անկախ և ելնելով կոմերցիոն շահից, մենք դրանով փչացնում ենք մեր արժեքները»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: