486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հասարակությունը հոգեբանական փոփոխություններ է կրել 2008թ. մարտի ողբերգական դեպքերից հետո. հոգեբան
17:16
11 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հասարակությունը հոգեբանական փոփոխություններ է կրել 2008թ. մարտի ողբերգական դեպքերից հետո, կարծում է հայ հոգեբան Կարինե Նալչաջյանը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ վնասվածքներ է ստացել։

«Մարտյան դեպքերից հետո հայ հասարակությունը որակապես այլ վիճակում է»,- չորեքշաբթի ասաց Նալչաջյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, նման իրավիճակում իշխում է անորոշության զգացումը, «քանի որ դեռևս չկան կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխանները, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ»։

«Հասարակության մեջ շարունակում է մնալ հոգեբանական լարվածությունը, քանի որ բացակայում է տվյալ իրավիճակի որոշակիությունը»,- նշեց Նալչաջյանը։

Միաժամանակ նա կարծում է, որ նախկին մասշտաբների գործընթացներ չեն սպասվում։ Բացի այդ, հոգեբանի խոսքերով, մարդիկ որոշակի հետևություններ են արել այդ դեպքերի հետևանքների վերաբերյալ։

Սակայն  Նալչաջյանը գտնում է, որ հասարակության մեջ կա  մարդկանց մի զանգված, որը պատրաստ է վերադառնալ նախկին վիճակին։ Ըստ նրա, դա հնարավոր է, եթե գտնվի մարդկանց իրենց հետևից տանող առաջնորդների մի խումբ։

Հոգեբանը իրավիճակի նման դասավորությունը հատկապես վտանգավոր է համարում տնտեսական ճգնաժամի պայմաններում, քանի որ ճգնաժամին դիմակայելու համար համախմբում է անհրաժեշտ և «ոչ թե երկպառակություն մեր հայ ընդհանուր ընտանիքի ներսում»: 

Նալչաջյանը կարծում է, որ հոգեբանական տեսանկյունից ընդդիմությունը մարտի 1-ին չափազանց նուրբ գործեց՝ ազդելով քաղաքացիների գիտակցության վրա:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն իր հերթին նշեց, որ գարունը դեռ չի մտել իր իրավունքների մեջ, և մարդիկ դեռ ձմեռային տրամադրության մեջ են:

«Եթե անբարենպաստ եղանակ լինի, մարդը դեռ կմտածի՝ գնա, թե չգնա ընդդիմության հանրահավաքին»,- ասաց Ադիբեկյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: