484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար «ոսկե հնարավորություն» կստեղծվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից. քաղաքագետ
16:47
11 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար «ոսկե հնարավորություն» կստեղծվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահմազարյանը։

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը Հայաստան կատարած իր այցի ընթացքում ասաց, որ 2009 թ.-ին «ոսկե հնարավորություն» է ստեղծվել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար, որը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա։

Մելիք-Շահնազարյանը նշեց, որ տարբեր տարիների բազմիցս հնչել են «բաց պատուհանի», «բաց դարպասների», «խաղաղության ճանապարհի» առկայության մասին խոսքեր, իսկ այսօր՝ Ղարաբաղյան կարգավորման «ոսկե հնարավորության» մասին, որը, փորձագետի կարծիքով, այսօր իրականում գոյություն չունի։   

«Այս հնարավորությունն ի հայտ կգա միայն այն ժամանակ և այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններից ու գործողություններից։ Առայժմ ես լավատես եմ և ոչ մի նոր բան չեմ ակնկալում։ Ղարաբաղն ինչպես ապրեց 2008 թ.-ին, այդպես էլ կանցկացնի 2009, 2010, 2011 և հաջորդող տարիները»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի խոսքերով, Բաքուն այսօր զենք է գնում ու շարունակում ատելություն սերմանել իր հասարակությունում, և քանի դեռ հնչում են նման հայտարարություններ, կարգավորման հնարավորություն չի լինի։  

Միևնույն ժամանակ նա նշեց, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ուղղված են արտաքին աղբյուրներին և տնտեսական սպառնալիք են պարունակում։

«Կարգավորման ոչ մի պայմանագրի կամ լուրջ փաստաթղթի չարժե սպասել, քանի դեռ այդ խնդրում շոշափվում են տարածաշրջանում առկա տարբեր երկրների տնտեսական շահերը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։  

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: