481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Քրեական օրենսդրության վերանայումը վատթարացրել է Հայաստանի իշխանությունների վիճակը. փորձագետ
14:55
11 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Յոթի գործի» պատճառով Հայաստանի իշխանությունները ծանր իրավիճակի մեջ են հայտնվել և քրեական օրենսդրության վերանայումն էլ ավելի վատթարացրեց նրանց դրությունը, հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված, այսպես կոչված, «յոթի գործով» քրեական միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի գործերը՝ զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ, պետական իշխանության յուրացնելու մեղադրանքով:

«Քրեական օրենսգրքի վերանայումը ցույց է տալիս, որ իշխանությունները չեն կարողացել ապացուցել 2008 թ.-ի մարտյան դեպքերի մասնակիցների մեղքը, և նրանց բոլոր գործողություններն անօրինական էին, այդ թվում նաև արտակարգ դրություն  հայտարարելը», - կարծում է նա։

ԵԽԽՎ-ի պահանջների կապակցությամբ Հայաստանի խորհրդարանն այժմ մշակում է ՀՀ ՔՕ 225-րդ (Զանգվածային անկարգություններ) և 300-րդ (Պետական իշխանության զավթում) հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Սարգսյանի կարծիքով, որևէ կերպ մարտյան դեպքերի ժամանակ իշխանությունների գործողություններն արդարացնելու համար դատարանը ստիպված կլինի մեղադրական դատավճիռ կայացնել «յոթի գործի» առնչությամբ։

«Ընդդիմությունը, հասկանալով այս իրավիճակը, տարբեր միջոցներով, այդ թվում նաև հանրահավաքների միջոցով պայքարելու է մեղադրյալներին արդարացնելու համար», - ավելացրեց նա։

Սարգսյանը նշեց, որ այժմ երկրի ներքաղաքական իրավիճակի վրա մեծ ազդեցություն ունի մարտյան դեպքերի տարելիցի մոտենալը։

Նա նաև ընդգծեց, որ եթե մինչև մարտի 1-ը դատարանը «յոթի գործով» որևէ վճիռ չկայացնի, ապա Հայաստանում կարող է բարդ քաղաքական իրավիճակ ստեղծվել։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: