486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի զինված ուժերում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
13:37
11 Փետրվարի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի և ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում։

Ինչպես հաղորդվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Գնդապետ Ալբերտ Մարդոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։

Գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ՝ ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ՝ ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից։

Գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը նշանակվել է  ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության պետի պաշտոնից։

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ՝ ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից։

Գնդապետ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։