486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շնորհավորել է անվանի հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին՝ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ
13:10
11 Փետրվարի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել անվանի հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին՝ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Որպես առաջին հայ օլիմպիական չեմպիոններից մեկը՝ Դուք հայկական սպորտի փառքն ու պարծանքն եք։ «Ազարյանական խաչը» վաղուց արդեն մտել է մեծ սպորտի հանրագիտարաններ։ Մեծ է Ձեր ավանդը հայկական սպորտի զարգացման և մեր հասարակության մեջ առողջ կենսակերպ սերմանելու գործում», - ասվում է շնորհավորական ուղերձում։

ՀՀ նախագահը Ազարյանին մաղթել է  քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ գործունեության մեջ։

Ազարյանն իր ժամանակի ուժեղագույն մարմնամարզիկն էր օղակներով վարժություններում։ Հիսնական թվականների կեսերից Ազարյանի կատարած «խաչը» ստացել է «Ազարյանական խաչ» անվանումը։ 1952-1962 թթ.-ին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, այդ թվում նաև ութ անգամ՝ օղակներով վարժություններում։

1954-1958 թթ.-ին Ազարյանը եղել է աշխարհի չեմպիոն օղակներով վարժություններում, իսկ 1956 և 1960 թթ.-ին՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Մարզական կարիերայի ավարտից հետո Ազարյանը Երևանում ղեկավարել է մարմնամարզության դպրոցը, ինչպես նաև եղել է միջազգային մրցույթների մրցավար։ Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1980 թ.-ի մոսկովյան օլիմպիադայի ժամանակ թիմային մրցումներում չեմպիոն է դարձել։

2000 թվականին Հայաստանի մարզական լրագրողներն Ալբերտ Ազարյանին ճանաչել են XX դարի լավագույն հայ մարզիկը։ 2004 և 2008 թթ.-ին Աթենքի և Պեկինի  Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Ազարյանը եղել է Հայաստանի դրոշակակիրը։ Այժմ Ալբերտ Ազարյանը գլխավորում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: