481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ծրագրում է զբոսաշրջության ոլորտում մի շարք ծրագրեր իրականացնել
10:41
11 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) Զբոսաշջության գրասենյակն ունի ծրագրերի պորտֆել, որոնք պլանավորման ընթացքում են և կամ արդեն մեկնարկել են:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարվել է փետրվարի 8-ին Ծաղկաձորում՝ Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀԱՄՀ Խորհրդի նիստի ժամանակ։

Մասնավորապես, «Տաթև» վանական համալիրի վերակառուցման հետ մեկտեղ «Հայաստան-2020» կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է Հալիձորի վրայով ճոպանուղու կառուցման և ձորի մյուս կողմում գտնվող տարածքը զբոսաշրջային կենտրոնի վերածելու ծրագիրը:

Զբոսաշրջության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերից է նաև Սպիտակ քաղաքում  «Վարպետաց թաղամասի» կառուցումը։ Թաղամասը կներկայացնի փայտագործ, կաշեգործ և այլ մասնագիտացմամբ վարպետների աշխատանքները,  որոնք կապրեն և կաշխատեն նույն թաղամասում։

Խորհուրդը նաև հավանություն է տվել Արմեն Հովհաննիսյանի թեկնածությանը` Մրցունակության հիմնադրամի Զբոսաշջության գրասենյակի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ պլանավորման ընթացքում են առողջապահության բնագավառի մի քանի այլ ծրագրեր, որոնք իրականացվելու են ՀՀ առողջապահության, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ: Մեկ այլ ծրագրի նպատակն է Երևանում կառուցել ատոմային բժշկության կենտրոն: Խորհուրդը քննարկել է նաև այլ թիրախային բնագավառների վերաբերյալ պլանավորման հարցեր։ Կազմվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել կրթության բնագավառի վերաբերյալ:

Նիստի ընթացքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է իր առաջարկները` հիմնադրամի ռազմավարության, աշխատանքային պլանի, կազմակերպչական կառուցվածքի և բյուջետային պլանավորման վերաբերյալ։

Այլ խնդիրների շարքում խորհրդի անդամներն անդրադարձել են նաև համաշխարհային տնտեսական իրավիճակի վերջին զարգացումներին և Հայաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումներին` ուղղված այդ պայմաններում Հայաստանի մրցունակության կայուն զարգացման ապահովմանը: Որոշվել է խորհրդի հաջորդ նիստին քննարկել նաև ֆինանսական ոլորտի ու Հայաստանը բիզնես գերազանցության կենտրոնի վերածելու խնդիրները:

Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ինչպես նաև «Տրոյկա¬Դիալոգ» ընկերության գործադիր տնօրեն և ընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, «Flagship Ventures» ընկերության գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, «Wolters Kluwer Pci» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Ֆեստեկջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Հրավիրվել էին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Ernst & Young» ընկերության գործառնությունների բաժնի ղեկավար Հակոբ Սարգսյանը:

ՀԱՄՀ-ի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը և մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով ուժեղ և մրցունակ Հայկական աշխարհ, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային և համաշխարհային կենտրոն մի շարք ոլորտներում, որտեղ երկիրն ունի ներուժ, ինչպիսիք են` զբոսաշրջությունը, առողջապահությունը և կրթությունը:

Հիմնադրամի առաքելությունն է ռազմավարական բնույթի ներդրումային ծրագրերի մշակումը և իրականացումը, այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ու ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաև ՀՀ նախարարությունների հետ համատեղ բարենպաստ միջավայրի ձևավորմանն  ուղղված քաղաքականության և բարեփոխումների ծրագրերի մշակումն ու իրականացումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: