486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները քննարկել են զանգվածային անկարգությունների և պետական իշխանության յուրացման մասին քրեական հոդվածների վերանայման հարցը
20:02
10 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի կայացավ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը, հայտնում է ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի մշակման համար աշխատանքային խմբի ստեղծման մասին։

Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու` իր և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությունները, որոնք առնչվում էին իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման, տարածքային ամբողջականության խախտման, պետական իշխանության յուրացման և տարածքային ամբողջականության խախտման հրապարակային կոչերի, Հանրապետության նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, ՍԴ-ին իշխանական գործողություն պարտադրելու, զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու հոդվածներին:

Հարությունյանը ներկայացրեց  սահմանադրական կարգի, իշխանության յուրացման հոդվածների վերաբերյալ միջազգային օրենսդրությունը: Նա առաջարկում է «իշխանության յուրացում» հասկացությունը տարանջատել «սահմանադրական կարգը տապալել» հասկացությունից: Ըստ նրա` սահմանադրական կարգը տապալելը միշտ չէ, որ իշխանության յուրացում է: Աշխատանքային խմբի ղեկավարն առաջարկում է «Իշխանության յուրացում» հոդվածում տարանջատել «իշխանություն զավթել» և «իշխանություն պահել» հասկացությունները:

Առաջարկվում է նաև իշխանությունը զավթելու մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է հրաժարվել պետական իշխանության յուրացում արտահայտությունից: Նա անդրադարձավ նաև իշխանությունը բռնությամբ պահելու և իշխանությունը զավթելու փորձին վերաբերող հոդվածներին:

Աշխատանքային խմբի ու ԱԺ 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամները, ներկա գտնվող փորձագետները ներկայացրին համապատասխան  հոդվածներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ և կարծիքներ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: