484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մի շարք հայկական բուհերի ուսանողներ Մենդելեևի անվան կրթաթոշակի են արժանացել
19:49
10 Փետրվարի 2009

Հայկական բուհերի 10 ուսանողներին Դ. Մենդելեևի անվան կրթաթոշակ սահմանող վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությունը կայացավ երեքշաբթի Երևանում՝ համաշխարհային գիտության լեգենդ Սերգեյ Կապիցայի ներկայությամբ։

«Կրթաթոշակների արժանացան հայկական բուհերի այն ուսանողները, ովքեր դրսևորել են հրաշալի առաջադիմություն, մասնակցել տարբեր օլիմպիադաների և ակտիվ գործունեություն դրսևորել բուհերում»,- լրագրողներին ասաց «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղի փոխտնօրեն Պավել Ավագյանը։     

«Նրա խոսքերով կրթաթոշակը ամսական 30 հազարական դրամ կկազմի (շուրջ 100 դոլար), որն ուսանողը կստանա 6 ամսվա ընթացքում։ Կրթաթոշակները սահմանված են «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման ռուսական հիմնադրամի կողմից։

Վկայականների շնորհման առթիվ Մոսկվայից հրավիրել էին հանրահայտ գիտնական Սերգեյ Կապիցային։   

Ավագյանը նաև հայտնեց, որ կրթաթոշակներ հատկացվել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներին։

«Ապագայում հնարավոր կլինի վերանայել բուհերը, որպեսզի այլ բուհերի ուսանողները ևս կարողանան արժանանալ Մենդելեևի անվանական կրթաթոշակին»,- ասաց նա։

ՀՊՃՀ ուսանող Գևորգ Ստեփանոսյանը Մենդելեևի անվանական կրթաթոշակից զատ արժանացավ նաև Սերգեյ Կապիցայի հատուկ դրամական մրցանակին։ 

Կրթաթոշակին արժանացած մյուս ուսանողներն են Տիգրանուհի Մկրտչյանն ու Ռոզա Գրիգորյանը (ՀՊՃՀ), Զաքար Պապանյանը, Ռուզաննա Գիշյանը, Վարդան Վարդանյանը (ԵՊՀ), Հասմիկ Գաբրիելյանը, Սևակ Մանուկյանը (ՀՊՏՀ), Հասմիկ Ափյանը և Հայկուհի Բաբաջանյանը (ԵՊԼՀ)։  

Իր հերթին «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» զարգացման ռուսական հիմնադրամի տնօրեն Վալերի Տուրսունովը նշեց, որ եթե կրթաթոշակ ստացողները մի քանի կիսամյակի ընթացքում շարունակեն լավ սովորել, հնարավորություն կստանան կրթությունը շարունակել Ռուսաստանի լավագույն բուհերում։

Սակայն նրա խոսքերով, դրա համար անհրաժեշտ է ռուսերենի լավ իմացություն։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։