486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ձևավորումը թույլ կտա իրական հակակշիռ ստեղծել Բաքվի ռազմատենչ հռետորությանը. փորձագետ
19:15
10 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ձևավորումը թույլ կտա իրական հակակշիռ ստեղծել Բաքվի ռազմատենչ հռետորությանը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքերով, ՀԱՊԿ գործունեությանը գցած հետադարձ հայացքը ցույց է տալիս, որ այդ կառույցը բավականին հզոր նպատակներ է ունեցել, սակայն չի ունեցել հստակ կառուցվածք, որը ձևավորվեց հավաքական ուժերի ստեղծմամբ։

«Այսօր վերջնականապես ձևավորվում է նոր իրավիճակ, երբ ՀԱՊԿ-ն իր անմիջական վարույթում որոշակի զինված ուժեր է ստանում»,- ասաց Բակարյանը։  

Նա նշեց ուշադրության արժանի մի քանի գործոնի առկայությունը, որոնց թվում՝ ՀԱՊԿ կառուցվածքում գործող երեք հիմնական ուղղությունները՝ Արևելյան,Արևմտյան և Հարավային, և եթե արևելյան ուղղությամբ ՀԱՊԿ-ն ներկայացված է մի քանի ուղղությամբ, ապա Արևմտյան և Հարավային ուղղություններով՝ մեկական երկրով՝ չհաշված Ռուսաստանը։   

«Հայաստանը ՀԱՊԿ հարցերի հիմնական կրողն է Հարավային ուղղությամբ, և մեզ համար սա կարևոր գործոն է, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը և նրանց ռազմական բյուջեի ակտիվ մեծացումը»,- ասաց Բեքարյանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 4-ին Կրեմլում ՀԱՊԿ առաջնորդների հանդիպման արդյունքում։ 

Հավաքական ուժերը կօգտագործվեն ռազմական ագրեսիայի արտացոլման, միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, միջազգային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի հատուկ գործողություններ անցկացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար։   

Ծրագրվում է, որ հավաքական ուժերը մշտական հիմունքներով տեղակայված կլինեն Ռուսաստանում և դրանց կավելացվեն ՀԱՊԿ երկրների ռազմական ստորաբաժանումները։ Բոլոր ուժերը ընդհանուր հրամանատարություն կունենան։ Որպես հնարավոր տարբերակ դիտարկվում է այն, որ ուժերի կորիզը կկազմեն ռուսական 98-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիան և ՌԴԶ 31-րդ դեսանտային գրոհային բրիգադը։  

Հայաստանը 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ից ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: