481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԿԸՀ-ն հաստատել է ընտրական հանձնաժողովների անդամներին որակավորում շնորհելու կարգը
18:56
10 Փետրվարի 2009

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրական հանձնաժողովների անդամներին որակավորում շնորհելու կարգը, համաձայն որի ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուները գրավոր թեստ կհանձնեն համապատասխան վկայական ստանալու համար։

Երեքշաբթի նիստի ժամանակ ԿԸՀ-ն ուղղումներ է մտցրել 2005թ.-ի օգոստոսի 4-ի «Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը սահմանելու մասին» որոշման մեջ։

«Մենք միշտ կադրերի վերաորակավորման կարիք ունենք, և օրենսդրությամբ ամրագրված է, որ նվազագույնը տարին մեկ անգամ մենք պետք է դասընթացներ անցկացնենք։ Փորձը ցույց է տալիս, որ մենք անցյալում անարդյունավետ ենք գործել, այդ իսկ պատճառով էլ փորձել ենք ամրագրել թեստավորման կարգը»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը։  

Նրա խոսքերով, ուղղումներ մտցնելու անհետաձգելիությունը պայմանավորված է նրանով, որ ԿԸՀ-ն կարողանա սկսել և շարունակել օրենքով նախատեսված և ԿԸՀ պարտավորությունների մեջ մտնող դասընթացները։  

Կատարված ուղղումների համաձայն, ստուգարքն անցկացվում է դասընթացի ավարտից հետո և այն անցկացվում է դռնբաց, այսինքն դրան կարող են ներկա լինել կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները։   

Ստուգարքի լրացման համար 60 րոպե ժամանակ է տրամադրվում, իսկ թեստի արդյունքները գնահատվում են մինչև 30միավոր։ Որակավորում ստանում է նվազագույնը 16 միավոր հավաքած մասնակիցը, ում 5 տարի ժամկետով վկայական է տրվում։ 

ԿԸՀ ղեկավարը նշեց, որ որակավորման բարձրացման առաջին դասընթացն անցկացվել է 2006թ.-ին 3 տարի ժամկետով, և այս տարի ավարտվում են նախկին որակավորումների ժամկետները։

2006 թ.-ին ՀՀ շուրջ 36 հազար քաղաքացիներ ընտրական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար դասընթացները բարեհաջող ավարտելու որակավորման վկայականներ են ստացել։ Այն ժամանակ ԿԸՀ էր ներկայացվել 62531 դիմում, սակայն որակավորման բարձրացման դսաընթացներին մասնակցել է ընդամենը 38529 մարդ, որոնցից 2511-ը վկայական չի ստացել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: