481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները կանցկացվեն պատշաճ մակարդակով. ԿԸՀ ղեկավար
18:27
10 Փետրվարի 2009

Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները կանցկացվեն կազմակերպչական պատշաճ մակարդակով, ասաց հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը։

«Ավագանու խորհրդի ընտրությունները նման են խորհրդարանական համամասնական ընտրակարգով ընտրություններին, և կարծում եմ, որ ընտրական համակարգը դրանց նախապատրաստվելու և պատշաճ մակարդակով անցկացնելու խնդիր չի ունենա»,- ասաց նա լրագրողներին երեքշաբթի։

Նա ավելացրեց, որ երեք անհրաժեշտ փոփոխություններ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն կատարել է, ընդ որում՝ երկուսը վերաբերում են վստահված անձանց մասնակցությանը ընտրական գործընթացներին, մեկը՝ քվեաթերթիկի ձևի հաստատմանը։

ՀՀ ԿԸՀ-ն երեքշաբթի երեք որոշում ընդունեց ԿԸՀ 2005թ. Երևանում Ավագանու խորհրդի ընտրություններին վերաբերող որոշման մեջ լրացուներ կատարելու վերաբերյալ, որոնք առաջին անգամ կանցկացվեն հավանաբար 2009 թվականի մայիսին։

Ավագանու խորհրդի ընտրությունների քվեաթերթիկը բաղկացած է երկու սյունակից, որոնցից մեկում նշված կլինեն կուսակցությունների և կուսակցական դաշինքների անվանումները, մյուսում՝ տվյալ կուսակցության կամ դաշինքի առաջին երեք թեկնածուների անունները։ Միաժամանակ քվեարկության ժամանակ նշումը պետք է արվի V տառի տեսքով։

«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: