478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Զինված Ուժերը 2008թ.-ին ապահովել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների լիարժեք պաշտպանությունը
18:08
10 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Զինված Ուժերը 2008 թ.-ին ևս մեկ աստիճանով բարձրացրել են իրենց մարտունակությունը և կատարել իրենց գլխավոր առաջադրանքը, այն է՝ պաշտպանել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանները, երեքշաբթի ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ կառավարության նիստի ժամանակ հաշվետվություն ներկայացնելով գերատեսչության 2008 թ.-ի գործունեության մասին։  

«2008 թ.-ին հիմնականում կատարվել են պլանային միջոցառումները, շարունակվել է ռազմամիավորումների, զինվորական վաշտերի և դրանց ստորաբաժանումների նորացման, դրանց մարտունակության և մոբիլիզացիոն պատրաստվածության բարձրացման գործընթացը, անցկացվել են շտաբային և հրամանատարական զորավարժություններ, իրականացվել են աշխատանքներ զինվորական կարգապահության բարձրացման և զինվորական ծառայության կատարման ուղղությամբ»,- ասաց նա։

Նախարարի խոսքերով, հանձնվել է Պաշտպանության նախարարության նոր վարչական համալիրը, ինչը ՀՀ ԶՈՒ կենտրոնացված ու օպերատիվ ղեկավարման հնարավորություն է ստեղծել, շարունակվել է հանդերձանքով ապահովելու և ռազմական տեխնիկայի նորացման, զինծառայողներին բնակավայրով ապահովելու, ԶՈՒ և հասարակական կազմակերպությունների համագործակցության խորացման գործընթացը։   

Ինչպես հայտարարեց Օհանյանը, 2008 թ.-ին ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել կադրերի կրթման ու դաստիարակման, զինվորական կարգապահության, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանման խնդիրը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության ղեկավարը, 2008 թ.-ին կազմակերպչական-իրավական աշխատանքներ են տարվել Զինված Ուժերի բարեփոխման ոլորտում, «Պաշտպանության մասին» օրենք է ընդունվել, կառավարության որոշմամբ բաժանվել և հստակեցվել են Պաշտպանության նախարարության ու Զինված Ուժերի գլխավոր շտաբի լիազորություններն ու գործառույթները, ավարտվել են պաշտպանական ռազմավարական վերանայման առաջին փուլի աշխատանքները։   

Նախարարը հայտնեց, որ 2008 թ.-ի հոկտեմբերին առաջին անգամ երկկողմ երկաստիճան ռազմավարական հետազոտական հրամանատարաշտաբային խաղեր են անցկացվել, հաշվետու տարում նաև ներդրվել են պայմանագրային ավագ սերժանտների, հրամանատարների, հրաձգային դասակների ինստիտուտները, ովքեր բարեհաջող կերպով պատրաստվել են և ուղարկվել ծառայության։     

Հատկապես պաշտպանական գերատեսչության ղեկավարը կանգ առավ 2008 թ.-ին անցկացված Ռուբեժ-2008 և Համատեղ աղեղ և նիզակակիր զորավարժությունների վրա։  

«2008թ.-ին անցկացվել են գարնանային և աշնանային զորակոչեր և ապակենտրոնացում, շարունակվել են ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության աշխատանքները, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործողությունների ծրագրի շրջանակներում։ Հայ խաղաղապահները ևս իրենց մեծ պրոֆեսիոնալ ներդրումն ունեցան Իրաքում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններն իրականացնելիս»,- հայտարարեց նա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: