487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ
17:51
10 Փետրվարի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Եվրամիության «Արևելյան գործընկերությանը» առնչվող հարցեր:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ-ի անգնահատելի դերը շուրջ մեկուկես տասնամյակ ձգվող խաղաղության պահպանման հարցում և ընդգծել հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ջանքերի կարևորությունը:

Հանրապետության նախագահը ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կարևորել է նաև մեր երկրում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ: 

Զրուցակիցներն ընդգծել են, որ 2008թ. օգոստոսյան իրադարձությունները մեկ անգամ ևս հավաստում են առկա հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին` նման մտայնությունը համարելով «վտանգավոր և անհեռանկարային»:

Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային համապատասխան կառույցների արձագանքը տարածաշրջանի որոշ երկրների կողմից գործող միջազգային իրավապայմանագրային դաշտի խախտմամբ սեփական ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման և պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը և ողջունել այդ խնդրի շուրջ քաղաքական կուսակցությունների նախագահների հետ հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումը:

Գորան Լենմարկերը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների գործադրած ջանքերը: Զրուցակիցներն արձանագրել են, որ տարածաշրջանում համագործակցության և խաղաղության երաշխավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Արևելյան գործընկերության» նախաձեռնությանը: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ներգրավումն այդ նախաձեռնությունում և ընդգծել է վերջինիս տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։