486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Իշխանության ու ընդդիմության երկխոսությունը հնարավոր է թույլ տված սխալների երկուստեք ընդունման միջոցով
17:15
10 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իշխանության ու ընդդիմության երկխոսությունը հնարավոր է թույլ տված սխալների երկուստեք ճանաչման միջոցով, կարծում է ՀՀ Հանրապետական կուսակցության իշխող խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը։

Սակայն, նրա խոսքերով, չի զգացվում, որ ընդդիմությունը ցանկանում է իշխանության հետ երկխոսություն սկսել։ 

«Եվրախորհուրդը ընդդիմությունից պահանջում է 2008 թ.-ի փետրվարին Հայաստանում նախագահական ընտրությունների ճանաչում սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, սակայն մինչ այժմ ընդդիմության կողմից ոչ ոք այս փաստի մասին չի խոսել»,- նշեց Մելիքյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, ընդդիմությունն, ընդհակառակը, ամեն անգամ հայտարարում է Հայաստանում ընտրված իշխանության ոչ լեգիտիմ լինելու մասին։

Մելիքյանը նշեց, որ 2008 թ.-ի մարտին Երևանում զանգվածային անկարգությունների փաստով մեղադրվող 16 ձերբակալվածներին ներում շնորհելու մասին նախագահի որոշումը ընդդիմության կողմից շատ վատ է ընդունվել։  

Ավելի վաղ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահի՝ հունվարի 24-ի հրամանագրով ներում ստացած 16 անձից միայն երկուսն են «քաղբանտարկյալ», իսկ ներում ստացածների մեծ մասը հանցագործներ են, ովքեր խանութներ են թալանել և մեքենաներ այրել։

Մելիքյանը նշեց, որ երկու ներում ստացածներին չի կարելի «քաղբանտարկյալների» թվին դասել, քանի որ Հայաստանում նման հասկացություն չկա, նրանք նույնպիսի քրեական հանցագործներ են եղել, ինչպես և մյուս 14-ը։

Բացի այդ, Մելիքյանը ընդդիմության կողմից ձերբակալվածների նման դասակարգումն անհարիր է դիտում։ Նրա խոսքերով, չի կարելի կարծել, որ իշխանությունները սխալներ են թույլ տալիս, իսկ ընդդիությունը մաքուր է, և պետական իշխանության բռնատիրման հետ ոչ մի կապ չունի։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։