487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՀԱՊԿ բոլոր երկրներից ամենաընդունելին է ԱՄՆ-ի և Արևմուտքի համար. փորձագետ
16:55
10 Փետրվարի 2009

Հայաստանը ՀԱՊԿ բոլոր երկրներից ամենաընդունելին է ԱՄՆ-ի և Արևմուտքի համար, երեքշաբթի հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ներկայում Հայաստանը հնարավորություն ունի ամբողջությամբ օգտվել ստեղծված իրավիճակից, իսկ որքանով դա կհաջողվի՝ ոչ միայն իշխանությունների, այլև հասարակության խնդիրն է»,- ասաց Բեկարյանը։

Ինչպես կարծում է փորձագետը, նման նախապատվությունը ժամանակավոր երևույթ է, քանի որ մշակույթի, քաղաքակրթության և աշխարհագրական դիրքի տեսանկյունից գոյություն ունի ավելի եվրոպական երկիր՝ Բելառուսը, որը կարող է փոխել այդ բալանսը, եթե այնտեղ իշխանափոխություն լինի և ժողովրդավարական գործընթացներ սկսվեն։  

Նրա խոսքերով, Հայաստանի համար եվրաինտեգրացիան, իսկ առավել ևս՝ «արևելյան գործընկերությունը», որպես ԵԽ-ի հետ համագործակցության ավելի խորը ձևաչափ, տեղավորվում է Ռուսաստանի շահերի շրջանակներում։

Միաժամանակ Բեքարյանը կարծում է, որ ԱՄՆ և ԵԽ շահերը լիարժեք ներդաշնակության մեջ չեն և հաճախ չեն համընկնում, և բնականաբար, կան հակասություններ և տարբեր մոտեցումներ, ինչպես նաև՝ շահերի որոշակի բախում։

«Ավելին, ԱՄՆ-ն ունի սեփական շահերի ապահովման գործիքներ, այդ թվում՝ ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքի միջոցով, որի կազմում են ԵՄ գրեթե բոլոր երկրները, և եթե Եվրախորհուրդը կամենում է սեփական քաղաքականություն իրականացնել, ապա պետք է հստակեցնի սեփական դիրքորոշումը»,- ասաց Բեքարյանը։

Ինչպես նշեց փորձագետը, ԵՄ-ի՝ դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպա վերջին ընդլայնումներն ուժեղացնում են ամերիկամետ դիրքորոշումները հենց Եվրամիությունում՝ նոր երկրների ամերիկամետ դիրքորոշումների պատճառով։

Այս առումով, ըստ նրա, անհրաժեշտություն կառաջանա գտնել շփման այն հնարավոր կետը, որը կհանգեցնի Ռուսաստանի որոշակի վստահության ձևավորմանը ԵՄ նկատմամբ և հակառակը։

«Թեև դա ֆանտաստիկ հնարավորություն է, սակայն եթե Հայաստանը երբևէ ԵՄ անդամ դառնա, ապա, լինելով ՀԱՊԿ անդամ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ԵՄ-ում կլինեն երկու հակասող ռազմաքաղաքական դաշինքներ, ինչի հաշվին կվերացվեն բաժանարար գծերը»,- ասաց Բեկարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։