486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն անվանական կրթաթոշակներ կհանձնի կոնսերվատորիայի լավագույն ուսանողներին
14:26
10 Փետրվարի 2009

Չորեքշաբթի Երևանի պետական կոնսերվատորիայում 2008թ.-ի «Լավագույն ուսանողին» կշնորհվի առաջին անվանական կրթաթոշակը, որը հովանավորել են Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Հրայր և Մարթա Ալբարյանները:

«Հրայր և Մարթա  Ալբարյանների անվան կրթաթոշակը» կազմում է 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «Լավագույն ուսանողի» վերջնական ընտրությունը կատարում է Հրայր Ալբարյանը` Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտորատի կողմից ներկայացված երեք թեկնածուներից: Համակարգման և կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է հիմնադրամը, իսկ կրթաթոշակի վճարումը կկատարվի յուրաքանչյուր տարվա փետրվարի առաջին տասնօրյակի ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։

«Լավագույն ուսանող» անվանակարգի թեկնածուներ կարող են առաջադրվել գերազանց առաջադիմությամբ այն ուսանողները, ովքեր աչքի են ընկնում իրենց ակտիվ համերգային և հասարակական գործունեությամբ:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Հիմնադրամի հիմնական խնդիրը համազգային նախագծերի իրականացումն է։ Հիմնադրամի՝ ՀՀ նախագահի գլխավորած հոգաբարձուների խորհրդի կազմում են  սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր վերջին «Հեռուստամարաթոն-2008» -ի ընթացքում կատարել է շուրջ 35 միլիոն դոլարի հանգանակություն, ինչը գերազանցում է 2007թ. ցուցանիշը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։