477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը Հայաստանի բաժանորդների համար գազի գործող սակագինը վերանայելու հայտ է ներկայացրել
13:49
10 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «ՀայՌուսգազարդ» ընկերությունը և դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հայտով։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, հայտը առաջարկ է պարունակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի վերանայման վերաբերյալ։

Հայտը պարունակում է նաև ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման առաջարկ։

Համաձայն ռուսական գազի Հայաստանին մատակարարման պայմանագրի՝ 2009թ. ապրիլի 1-ից հազար խորանարդ մետր գազի արժեքը Հայաստանի համար  կկազմի 154 ԱՄՆ դոլար՝ ներկայիս 110 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ ներառյալ ԱԱՀ: Իսկ 2010թ. ապրիլի 1-ից հազար խորանարդ մետր գազի գինը կկազմի 200 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ և 169,5 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ։ Պայմանագիրը ստորագրվել է փոխշահավետ պայմաններով, 2009-2015թթ. Ժամկետով:

Պայմանագրի համապատասխան՝ ռուսական շուկայում փոփոխությունների դեպքում Հայաստանը նույնպես կանցնի շուկայական գների 2011 թվականին։

2006 թ.-ի մարտի 31-ին «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը ստորագրել են համաձայնագիր՝ 25 տարի ժամկետով, որը սահմանում է հանրապետության տարածքում գազաէներգետիկ նախագծերում համագործակցության ռազմավարական սկզբունքները։ Համաձայնագիրը ֆիքսում է Հայաստանի համար ռուսական բնական գազի գինը՝ մինչև 2009 թ.-ի հունվարի 1-ը հազար կուբամետրի համար 110 դոլարի չափով:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով.

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ էներգետիկայի նախարարությունն ընկերության բաժնետոմսերի 45-ական տոկոսի սեփականատերերն էին, իսկ 10 տոկոսը պատկանում էր «Իտերային»։

Նախագծի ներդրումային շրջանի ծրագրված երեք փուլերից երկուսի իրագործման շրջանակներում («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերումից հետո՝ 2006 և 2008 թթ.-ին) «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում աճել է մինչև 75,55 տոկոս։ Հայաստանի կառավարության մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, իսկ «Իտերա» ընկերությանը՝ 4,44 տոկոս։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: