486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մարտին կանցկացվի «Արտահայտման ազատություն» խորագրով վավերագրական ֆիլմերի մրցույթ
13:09
10 Փետրվարի 2009

Հայաստանում մարտին կանցկացվի «Արտահայտման ազատություն» խորագրով վավերագրական ֆիլմերի մրցույթ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամից։

Հիմնադրամի կողմից կազմակերպվող և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող մրցույթի նպատակն է աջակցել արտահայտման ազատությանը վերաբերող խնդիրները լուսաբանող վավերագրական ֆիլմերի արտադրությանը։

Մրցույթի թեմատիկ ընդգրկումն է՝ «Արտահայտման ազատությունը և հասարակությունը» «Արտահայտման ազատությունը և պետությունը», «Արտահայտման ազատությունը և արվեստը», «Արտահայտման ազատությունը և գիտությունը», «Արտահայտման ազատությունը և կրթությունը», «Արտահայտման ազատությունը և ազգային անվտանգությունը», «Արտահայտման ազատությունը և անհատը», «Արտահայտման ազատությունը խոչընդոտներն ու ռեսուրսները», «Արտահայտման ազատությունը հասարակական պատվերն ու պահանջարկը», «Արտահայտման ազատության պատմությունը»։

Տեսաֆիլմի տևողությունը պետք է կազմի 15-20 րոպե, ընդ որում խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող ստեղծագործական խմբերն և անհատները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ, որի օրինակը կարելի է գտնել ԵՀՀ ինտերնետային կայքում (www.epfound.am)  կամ ստանալ ԵՀՀ գրասենյակից, ինչպես նաև հայտատուի (պրոդյուսեր, հեղինակ, ռեժիսոր) նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների տեսագրություն՝ DVD ձևաչափով։

Ընտրությունը իրականացվելու է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերի և փաստաթղթերի, ներկայացված սցենարի ինքնատիպության և պրոֆեսիոնալիզմի, գաղափարի իրագործելիության, բյուջեի իրատեսական լինելու, հայտատուի ներկայացրած նախկինում կատարած աշխատանքների որակի հիման վրա։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2009 թվականի մարտի 5-ն է, իսկ մրցույթի արդյունքները կհրապարակվեն մարտի 20-ին։ Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։