478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵՈՒ գլխավոր տնօրենը ներկայացրել է ընկերության գերակայությունները վետերան-երկաթուղայինների հետ հանդիպման ժամանակ
11:53
10 Փետրվարի 2009

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը երկուշաբթի հանդիպում է ունեցել  վետերան-երկաթուղայինների հետ։

Հանդիպումը նվիրված էր Հայաստանում երկաթուղու կառուցման 110-ամյակին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Դուք ինձ համար ոչ միայն ավագ ընկերներ եք, այլև նոր գաղափարների ուղեկիցներ։ Հիմնվելով ձեր բազմամյա փորձի և պրոֆեսիոնալիզմի վրա՝ մենք այսօր կարող ենք իրագործել մի շարք ռազմավարական կարևոր ծրագրեր։ Իսկ մեր ծրագրերը, պետք է նշել, բավականին հավակնոտ են», - ասել է Շայդուլլինը։

Անդրադառնալով ՀԿԵՈՒ-ի կադրային քաղաքականությանը՝ Շայդուլլինը նշել է, - «Դուք՝ վետերաններդ, ժամանակին հպարտ էինք, որ երկաթուղայիններ եք։ Ցավոք, այսօր մեզ մոտ քիչ են երիտասարդները, մեր աշխատակիցների շուրջ 60 տոկոսը քառասուն տարեկանից բարձր մարդիկ են։ Դա լուրջ խնդիր է, որն առաջին հերթին միահյուսվում է հայ երկաթուղայինի կարգավիճակի խնդրի հետ։ Մեր խնդիրն այդ կարգավիճակը վերականգնելն է»։

«Մենք սկզբունքորեն փոխել ենք ընկերության առաքելությունը, - ընդգծել է Շայդուլլինը: - Առաջին հերթին այսօր մենք շարժվում ենք համազգային ընկերություն դառնալու ուղով, այլ ոչ թե պարզապես ներդրողի։ Սա մեր առաջին գերակայությունն է։ Երկրորդը, մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնել տրանսպորտային ծառայությունների արդյունավետությունը և նման կերպով երկխոսություն հաստատել մեր հաճախորդների հետ, պայմաններ ստեղծել խոշոր բիզնեսի հետ կապակցվելու, սեփական մրցունակությունը բարձրացնելու համար։ Երրորդը, մենք ձգտում ենք ինտեգրվել եվրասիական երկաթուղային համակարգում։ ՀԿԵՈՒ-ն պայքարելու է ոչ միայն լոգիստիկայի, այլև տարանցիկության համար»։

Հայաստանի երկաթուղիները ՌԵ-ն ղեկավարում է այդ նպատակի համար հատուկ ստեղծված հարյուրտոկոսանոց դուստր կառույցի՝ Հարավկովկասյան երկաթուղու միջոցով: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով:

19-րդ դարի վերջում մեծ թափով ընթանում էր Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումրի) երկաթուղային հատվածը շահագործման հանձնելու աշխատանքը։ Ծրագրված էր երթուղին բացել 1899 թվականի փետրվարի 7-ին ժամը 12։00-ին։ Նշված օրը առաջին գնացքն ուղիղ ժամը 12-ին ժամանեց կայարան՝ այդ կերպ բացելով երկաթուղային հաղորդակցությունը Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի միջև։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։