484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասի տեղեկատվական դաշտը վարկաբերկված է պետությունների միջև տեղեկատվական պատերազմներով. փորձագետ
20:19
09 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասի տեղեկատվական դաշտը վարկաբերկված է պետությունների միջև տեղեկատվական պատերազմներով, երկուշաբթի հայտարարեց  տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Ալեն Ղևոնդյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համաձայնության գալ այն հարցերում, որոնք չեն կարող համաձայնեցնել քաղաքական գործիչները»,- ասաց Ղևոնդյանը «Կովկասի տեղեկատվական դաշտը. այսօրվա իրավիճակն ու հնարավոր հեռանկարները» թեմայով Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։

Ինչպես կարծում է փորձագետը, մասնավորապես, Ջավախքի և մշակութային ժառանգության հարցերը երկու կողմերը կարող են լուծել տեղեկատվական դաշտում՝ որպես մշակութային ինքնության խնդիրներ, քանի որ բացի այլ ասպեկտներից իրենց մեջ պարունակում են նաև էմոցիոնալ տարրեր։

Նա նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը շատ հարցերում ընդհանուր շահեր ունեն և չեն կարող գոյություն ունենալ առանց մեկմեկու, քանի որ այդ երկու երկրները կապված են ոչ միայն պատմական և մշակութային կապերով, այլև տնտեսական շփումներով։

«Երկրների միջև առկա խնդիրները պետք է ոչ թե անջրպետ, այլ կամուրջ դառնան համատեղ աշխատանքի և համագործակցության կազմակերպման համար»,- ասաց Ղևոնդյանը։

Ինչպես նշեց փորձագետը, տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորվածությունը կանխորոշում է տեղեկատվական հոսքերը, քանի որ դրանց վրա ազդեցություն են գործում ոչ միայն Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի, քաղաքական ասպեկտները, այլև Իրանի, Թուրքիայի, անգամ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության:

«Այդ բոլոր երկրներն իրենց որոշակի շահերն ունեն տարածաշրջանում, ինչը հանգեցնում է այն հիմնական պատճառներին, որոնց լուծման համար համատեղ աշխատանք է անհրաժեշտ»,- ասաց Ղևոնդյանը։

«Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ են և դրանք կարելի է լուծել փոխադարձ շահերի պահպանմամբ, իսկ հարաբերությունները պետք է լինեն ավելի խորն ու կառուցողական։

«Մեզ մոտ քիչ է անկեղծությունը, ըմբռնումը, մասնակցությունը փոխադարձ խնդիրներում և դրանց լուծումներում։ Վրաստանը տեղեկատվական պատերազմ չի վարում Հայաստանի կամ Ադրբեջանի հետ, մենք տեղեկատվական պատերազմ ենք վարում Ռուսաստանի հետ, քանի որ հետխորհրդային տարածքում տարածվող տեղեկատվությունը հաճախ աղավաղված է և չի բխում ներքին աղբյուրներից»,- ասաց Տուգուշին։

Ինչ վերաբերում է Ջավախքին և հայկական մշակութային ժառանգությանը Վրաստանի տարածքում, ապա, ինչես կարծում է գլխավոր խմբագիրը, Հայաստանի և Վրաստանի միջև անհրաժեշտ է հաստատել կառուցողական երկխոսություն՝ փոխզիջումային լուծումներ գտնելու նպատակով։

«Քաղաքական գործիչներն այնքան էլ արդյունավետ չեն այդ գործում, իսկ ոչ պատվաբեր դեպքերը ծագում են որոշ քաղաքական գործիչների առանձին հարցերի վերաբերյալ ոչ ադեկվատության պատճառով, և հասարակությունը պետք է նպաստի երկխոսության հաստատմանը»,- ասաց Տուգուշին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։