486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ընդհանուր հարավ-կովկասյան տեղեկատվական դաշտ գոյություն չունի. հայ փորձագետ
18:16
09 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ընդհանուր հարավ-կովկասյան տեղեկատվական դաշտ գոյություն չունի, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։   

«Տարածաշրջանում միասնական տեղեկատվական դաշտ չկա, և ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների միջև պատերազմ է տարվում ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում»,- ասաց Մանուկյանը «Կովկասի տեղեկատվական դաշտը. այսօրվա իրավիճակն ու հնարավոր հեռանկարները» թեմայով Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։

Ինչպես կարծում է փորձագետը, այսօր իրավիճակն այնպիսին է, որ տարածաշրջանում գոյություն ունի երկու ճակատ, որոնցից մեկը Հայաստանն է, իսկ մյուսը՝ Վրաստանի և Ադրբեջանի մասս-մեդիայի կոալիցիան։  

Նրա խոսքերով, այդ մասին է վկայում այն փաստը, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված որոշ ոչ հավաստի տեղեկություններ ակտիվ վերցվում ու տարածվում են վրացական ԶԼՄ-ների կողմից, ինչպես նաև Ջավախքի իրավիճակի և Թբիլիսիի Սբ.Նորաշեն եկեղեցու հետ կապված իրավիճակի լուաբանումը։

«Տարածաշրջանում տեղեկատվական պատերազմներում պետք չէ դիտարկել երրորդ կողմի ձեռքը, որի դերում, ինչպես կարծում է վրացական կողմը, կարող է հանդես  գալ Ռուսաստանը, քանի որ հաճախ դա ներքին որոշումների արդյունք է, այդ թվում քաղաքական գործիչների, որոնք ազդում են զանգվածային լրատվամիջոցների  վրա»,- ասաց Մանուկյանը։

Միևնույն ժամանակ ինչպես կարծում է Ջորջիան Թայմզ մեդիահոլդինգի նախագահ և սեփականատեր Մալխազ Գուլաշվիլին, էթնիկական և այլ հակամարտությունները տարածաշրջանում սադրում են երրորդ երկրները, որոնք ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի միջոցով ազդում են միջազգային հարաբերությունների վրա։  

«Հայկական մամուլում Վրաստանի նկատմամբ տրամադրությունն այնքան էլ դրական չէ, այն դեպքում, երբ մենք պետք է պատասխանատու լինենք մեր գործունեության համար, քանի որ տեղեկատվական պատերազմ ոչ Հայաստանին է պետք, ոչ Վրաստանին»,- ասաց Գուլաշվիլին։  

Այս առումով նա նշեց համագործակցության համատեղ մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը երկու երկրների ԶԼՄ-ների միջև երկխոսության ու համագործակցության մթնոլորտ հաստատելու համար։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։