482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Շառլ Ազնավուրը հրաժարվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը դառնալու առաջարկից
17:36
09 Փետրվարի 2009

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը հրաժարվել է  Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը դառնալ։

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, "El Pais" իսպանական թերթին տված հարցազրույցում Ազնավուրն ընդգծել է, որ ինքն «ազատ մարդ է»։

«Վերջերս Հայաստանի նախագահն ինձ առաջարկեց Հայաստանի դեսպանը լինել Ժնևում: Ես շատ հպարտ զգացի, այդ օրը երջանիկ էի: Սակայն հաջորդ օրը նկատեցի, որ եթե ընդունեմ առաջարկը, պիտի կորցնեմ իմ ազատությունը: Եթե Հայաստանի կառավարության որևէ որոշում ինձ դուր չգա, պիտի վատ զգամ», - ասել է Ազնավուրը: - «Ես չեմ կարող ազատությունս կորցնել մի պատվավոր կոչման համար», - նշել է երգիչը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել Շառլ Ազնավուրին  Հայաստանի դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակման մասին՝ հղում անելով երգչի իմպրեսարիո և վաղեմի ընկեր Լևոն Սայանին։

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում ոչ հաստատել և ոչ էլ հերքել էին այդ հայտարարությունը՝ հայտարարելով, որ դեսպանների նշանակման բացառիկ իրավունքն, ըստ ՀՀ Սահմանադրության, պատկանում է երկրի նախագահին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Շառլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

Շառլ Ազնավուրը (իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ Հայաստանից տեղափոխվածների ընտանիքում։ Ազնավուրն առաջին ֆրանսիացի կատարողն էր, որը Եվրոպայում պլատինե սկավառակ ստացավ:

1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, Շառլ Ազնավուրը հիմնեց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական ասոցիացիան և մի քանի ակցիաներ կազմակերպեց՝ տուժածներին օգնելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: