480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խնամակալության ու հոգաբարձության մարմինները պետք է ավելի ակտիվ մասնակցեն անչափահաս հանցավորության դեմ պայքարին
17:31
09 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում խնամակալության ու հոգաբարձության մարմինները պետք է ավելի ակտիվ մասնակցեն անչափահասների շրջանում հանցավորության դեմ պայքարին, կարծում է ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը։

«Երեխաների իրավունքների պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի համար անհրաժեշտ է խնամակալության ու հոգաբարձության մարմինների կայացում և զարգացում։ Քանի որ խնամակալության ու հոգաբարձության մարմինների աշխատանքը ներկա փուլում ձևական բնույթ է կրում, Ոստիկանության աշխատակիցները փաստորեն մնում են մենակ՝ հաճախ կատարելով նաև սոցիալական աշխատողի գործառույթները»,- ասաց նա երկուշաբթի Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցի խորհրդարանական լսումների ժամանակ։ 

Նրա խոսքերով, չափազանց կարևոր է ընդունել «Խնամակալության և հոգաբարձության մարմինների մասին» օրենքը, որը կօգնի անչափահասների շրջանում հանցավորության դեմ պայքարի հարցում։ Դուրյանը նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը գտնվում է աշխարհի բոլոր երկրների ուշադրության կենտրոնում, քանի որ խոսքը գնում է ազգի գենոֆոնդի մասին։

Նա հիշեցրեց, որ մինչև 2008 թ.-ի օգոստոս Հայաստանում անչափահասների շրջանում հանցավորության խնդիրներով զբաղվել են երկու ստորաբաժանումներ, բայց ելնելով օպտիմալացման անհրաժեշտությունից՝ դրանք միավորվել են անչափահասների գործերի մեկ ստորաբաժանման մեջ, որը 280 աշխատակից ունի։

Ինչպես տեղեկացրեց գնդապետը, այս աշխատակիցներն աշխատում են այն անչափահասների հետ, որոնք հայտնվում են դժվարին կացության մեջ, մուրացկանների, թափառաշրջիկների, դասերից խուսափող և հանցագործություններ կատարած երեխաների հետ։

«Ոստիկանությունն ակտիվ մասնակցում է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխման գործընթացին, տարվում են ամենօրյա աշխատանքներ թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ զբաղվող, հանցագործություններ գործած երեխաներին հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև դասընթացներ են անցկացվում դպրոցներում»,- նշեց նա։   

Դուրյանի բերած տվյալներով, Երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ.-ի ազգային ծրագրով Հայաստանում Ոստիկանության լիազորությունների շրջանակներում անչափահասների համար բացվել է արդարադատության վերականգնման վեց կենտրոն։ Գնդապետն ավելացրեց, որ այդ կենտրոնները մեծ դեր են խաղում երեխաների հետ աշխատանքներում, որոնք Ոստիկանությունում հաշվառման մեջ են գտնվում։  

Երրորդ վարչության պետի տեղակալը հայտարարեց, որ այս կենտրոններն աննախադեպ կառույցներ են, քանի որ ոստիկանները, սոցիալական աշխատողները, հոգեբանները և կենտրոնների կամավոր աշխատակիցները լայնամասշտաբ աշխատանքներ են անցկացնում անչափահաս իրավախախտների հետ։

«Հիմնական նպատակը բարոյականության, մարդկային արժեքների և քաղաքացիական իրավունքների մթնոլորտում երեխաների դաստիարակումն է, որ նրանք հասկանան, թե իրենց թույլ տված իրավախախտումը ինչպիսի ազդեցություն է ունեցել տուժածների և հասարակության վրա։ Պետք է ոչ թե պարտադրել, այլ առաջարկել նրանց համագործակցել հասարակության հետ»,- հայտարարեց Դուրյանը։

2008 թ.-ին Հայաստանում 282 անչափահասներ 536 հանցագործություն են գործել, ինչը 4,8 տոկոսով ցածր է 2007 թ.-ի ցուցանիշից։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։