481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ օմբուդսմենը կարծում է, որ երկրի Ընտանեկան օրենսգիրքը վերանայման կարիք ունի
16:51
09 Փետրվարի 2009

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարծում է, որ երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման համար նախատեսվում է բարեփոխել Ընտանեկան օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնք կարգավորում են, մասնավորապես, երեխաների ծնունդների գրանցման կարգը։

Ինչպես հայտարարեց Օմբուդսմենը երկուշաբթի երեխաների իրավունքների պաշտպանության խորհրդարանական լսումներին, Հայաստանում դեռևս հանդիպում են դեպքեր, երբ ծնողները չեն գրանցում իրենց երեխաների ծնունդը։

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով, նախատեսվում է փոփոխություններ մտցնել Ընտանեկան օրենսգրքի այն հոդվածներում, որոնք կարգավորում են ծնված երեխայի անվան, ազգանվան և հայրանվան կարգը, ինչպես նաև 10 տարեկան տարիքի հասած երեխայի անվան փոփոխման կարգը։

Մասնավորապես, ինչպես կարծում է Հարությունյանը, այն, որ ծնողների միջև երեխայի անվան ընտրության հարցում առկա հակասությունների դեպքում այդ լիազորություններն իր վրա է վերցնում  խնամակալության և հոգաբարձության մարմինը, զրկում է ծնողներին դատարան դիմելու իրավունքից։

Օմբուդսմենն անդրադարձավ նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը՝ նշելով, որ անհրաժեշտ է նրանց գործունեությունն ու իրավասությունը կարգավորող հատուկ օրենքի ընդունում։

Հարությունյանի կարծիքով, բարեփոխման կարիք ունի նաև այն դրույթը, ըստ որի մինչև երեխայի 2 տարին լրանալը նպաստ կարող է ստանալ միայն ֆիզարձակուրդում գտնվող ծնողը։

«Դրանով իսկ մենք տարբերություն ենք դնում աշխատող և չաշխատող ծնողների միջև՝ հաշվի չառնելով, որ շատ ծնողներ ցանկանում են, բայց օբյեկտիվ պատճառներով չեն կարող աշխատել։ Բացի այդ, պետք է հիշել, որ նպաստը վճարվում է երեխային, այլ ոչ թե ծնողին»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի նպաստից զրկել մի երեխայի՝ վճարելով այն մի ուրիշի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: