486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2008 թ.-ին անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը կրճատվել է գրեթե 5 տոկոսով. ոստիկանություն
16:40
09 Փետրվարի 2009

2008 թ.-ի արդյունքներով Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թվի աճի պայմաններում հանցավորության մակարդակի կրճատում է նկատվում անչափահասների շրջանում, հայտնեց ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը։

«2008 թ.-ին անչափահասների կողմից իրականացված հանցագործությունների թիվը կրճատվել է 4,8 տոկոսով, իսկ քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը՝ 23 տոկոսով։ Այսպիսով, անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի կրճատման դրական միտում է նկատվում»,- ասաց նա երկուշաբթի Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցի խորհրդարանական լսումների ժամանակ։  

Ինչպես տեղեկացրեց Դուրյանը, 2006 թ.-ին 14-18 տարեկան 395 անչափահաս իրագործել է 501 հանցագործություն, 2007 թ.-ին 366 անչափահաս իրագործել է 563 հանցագործություն, իսկ 2008 թ.-ին 536 հանցագործություն է իրագործվել 282 անչափահասի կողմից, որոնց նկատմամբ որպես պատժամիջոց հիմնականում կիրառվել են ազատազրկման հետ կապված միջոցներ։   

Միևնույն ժամանակ գնդապետն ասաց, որ արդյունքում անչափահաս հանցագործների ծնողներից շատերը չեն կարող վերահսկել, դաստիարակել և ուղղորդել իրենց երեխաներին դեպի ճիշտ ուղին, իսկ հանրակրթական դպրոցների հնարավորություններն այս առնչությամբ այնքան էլ մեծ չեն։ Նրա խոսքերով, անչափահաս հանցագործների հսկողությունն իրականացվում է ինչպես ոստիկանության, այնպես էլ ՀՀ Արդարադատության նախարարությանը կից քրեա-կատարողական վարչության այլընտրանքային պատժամիջոցների բաժինը, որոնք գրանցում են հանցագործությունների կրկնման դեպքերը։

«Առաջարկվում է դժվար դաստիարակվող և հատուկ դաստիարակության կարիք ունեցող 14-18 տարեկան արական սեռի անչափահաս անձանց համար հակասոցիալական վարք ունեցող անձանց համար Նուբարաշենի դպրոցի հիման վրա ստեղծել հատուկ կրթական հաստատություն։ Նման քայլը համապատասխանում է Երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ.-ի ազգային ծրագրին»,- ասաց պետի տեղակալը։

Միևնույն ժամանակ նա ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ տվյալ դպրոցում, այնպես ինչպես Վարդաշենի նմանատիպ դպրոցում, անչափահաս մուրացկանների, թափառաշրջիկների և հանցագործների հետ միասին սովորում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ Դուրյանն ընդգծեց, որ երեխաների վերջին կատեգորիան չպետք է կրթվի նման հաստատություններում։   

Գնդապետը ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ Հայաստանում գրեթե չի կիրառվում ՀՀ ՔՕ 93-րդ հոդվածը, որը նախատեսում է պատժից ազատում հատուկ ուսումնա-դաստիարակչական հաստատությունում տեղակայելու միջոցով։--0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։